կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 14:15
Հասարակություն

Թուրքը երեխային խլել է մոր գրկից ու գետը նետել

Թուրքը երեխային խլել է մոր գրկից ու գետը նետել

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Օվսաննա Շողոտյանի պատմությունը


Օվսաննա Շողոտյանն իր ծծկեր երեխայի հետ քարավանով քայլել է, երբ մի թուրք մոտեցել է նրան ու հեռացրել քարավանից: Թուրքը երեխային խլել է նրանից ու գետը նետել: Օվսաննան փորձել է գետը նետվել` երեխային փրկելու, սակայն թուրքը թույլ չի տվել: Նա Օվսաննային տարել է իր տուն և ստիպել իր կինը դառնալ, բայց Օվսաննան համառորեն մերժել է:


Ովսաննա Շողոտեան իր ծծկեր երեխան կուրծքին կը քալէ կարաւանին հետ: Ճամբան թուրք մը Ովսաննան եւ փոքրիկը իրեն հետ կը տանի: Այս գազանը կը մերժէ երեխային գոյութիւնը իրենց հետ ու զայն Ալիս գետը կը նետէ:

 

Ովսաննա գետը կը նետուի դստրիկն ազատէլու համար: Թուրքը Ովսաննային մազերէն քաշելով` զայն գետէն դուրս կը բերէ ու բռնի կերպով իր տունը կը տանի: Ովսաննա բացարձակապէս կը մերժէ անոր կինը դառնալ: Գիւղապետը Ովսաննան իր տունը կը պահէ:

 

Երեք օր ետք Ովսաննա գետեզերք կ՚երթայ եւ իր փոքրիկին մարմինը կը փնտռէ: Շատ փնտռտուքներէ ետք, ան վերջապէս կը գտնէ իր հոգեհատորին անշնչացած մարմինը: Ովսաննա փոքրիկը կը սեղմէ իր մայրական կուրծքին եւ կը սկսի ձեռքերովը հողը փորել` զայն թաղելու համար: Գիւղապետն ու գիւղացիները կու գան եւ կը մասնակցին թաղման արարողութեան:

 

Գիւղապետը Ովսաննան կ՚ամուսնացնէ իր թուրք մէկ ազգականին հետ, որմէ ան կը ծննդաբերէ մանչ մը, որ զրկուած էր հօր ժառանգութեան իր բաժինէն` հայ մօրմէ ծնած ըլլալուն համար: Ովսաննա բնաւ չի հաշտուիր իր այս կեանքին հետ եւ կտակ կը ձգէ իր հայացած որդւոյն` գտնել իր հայ քրոջ հետքերը: Արդարեւ, երբ Ովսաննա կարաւանին հետ կը քալէր, երկրորդ դուստրը իրմէ խլեր Էին:

 

Ովսաննայի հայացած թուրք որդին իր հայ քոյրը կը գտնէ Տամասկոսի մէջ: Ան Վարդավառ Գույումճեանի տիկինը` Շուշիկ Շողոտեանն էր:

 

Հայկազուն Յ. Եափուճեան «Յիշատակարան  Րումտիկինի», հրատարակութիւն Րումտիկինի Հայրենակցական  Միութեան, տպարան  «Ատլաս» , Պէյրութ, 1967, 288 էջ: Ովսաննա Շողոտեան, «Մայրը` Իր Զաւակին Գերեզմանափոր», էջ 245-247: