Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը՝ ներկայացնել իրեն հաճելի թեկնածուի․ հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով փաստին, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը 7-րդ անգամ իրեն չընտրեց փոխնախագահի պաշտոնում:
«Այդ կարգավիճակը մենք կամովին չենք զիջելու իշխանությանը, որովհետեւ եթե ընդդիմությունը հրաժարվի թեկնածու առաջադրելուց, ապա այն, կանոնակարգ օրենքի համաձայն, անցնում է իշխանությանը։ Երևի թե իշխանությունն այդ նպատակն է հետապնդում՝ շատ լավ հասկանալով, որ ընդդիմությունը չի փոխելու թեկնածուին, որովհետև դա կլինի նահանջ, դիրքերի զիջում։ Իշխանությունը բարոյական ոչ մի իրավունք չունի ստիպելու ընդդիմությանը՝ խաղալ կամ գործել իր թելադրած կանոններով, հետևաբար՝ հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում։ Իրենք են սաբոտաժի ենթարկում հանձնաժողովի աշխատանքը։ Եթե իրենք հասկանան իրենց սխալը և հրապարակային կամ ոչ հրապարակային ձևով մեզ տեղեկացնեն, որ պատրաստ են խելոք քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին, մենք խմբակցությունում կքննարկենք և կկայացնենք համապատասխան որոշում»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։