կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 17:10
Հասարակություն

Թուրքը գաղթական կնոջ գրկից խլել է նորածին երեխային ու թրով մասնատել

Թուրքը գաղթական կնոջ գրկից խլել է նորածին երեխային ու թրով մասնատել

Նվարդ Տոնիկյանի պատմությունը

1904 թ., Էրզրում

Անահիտ Մուզնեցյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր տատի պատմությունը: Ըստ Նվարդ տատի հիշողությունների՝ ինքը, մայրը, նորածին եղբայրը տանն են լինում, երբ թուրքերը հարձակվում են բնակավայրի վրա: Խուճապի մեջ ժողովուրդը սկսում է փախչել, մայրը երկու զավակի հետ փախչում են ցորենի արտերը, սակայն մի թուրք է ձիով հասնում նրանց հետևից՝ մոր գրկից խլում է նորածին տղային ու թրով մասնատում: Մայրը հրում է Նվարդին դեպի արտը, որ փրկվի, իսկ մորը բռնաբարում և սպանում Է թուրքը:

 

«Նվարդ Տոնիկյանը (ամուսանական ազգանունն է) ծնվել է 1904-ին Էրզրումի Շապին Գարահիսարում մեծ գերդաստանում, հայրը՝ Առաքելը, եղել է տեղի քահանան: Ըստ Նվարդ տատի հիշողությունների՝ ինքը, մայրը, նորածին եղբայրը տանն են լինում, երբ թուրքերը հարձակվում են բնակավայրի վրա, խուճապի մեջ ժողովուրդը սկսում է փախչել, մայրը երկու զավակի հետ փախչում են ցորենի արտերը, սակայն մի թուրք է ձիով հասնում նրանց հետևից՝ մոր գրկից խլում է նորածին տղային ու թրով մասնատում, մայրը հրում է Նվարդին դեպի արտը, որ փրկվի, իսկ մորը բռնաբարում և սպանում Է թուրքը:


Այդ ընթացքում Նվարդն արտի միջով փախչում, հասնում է մի բլրի մոտ, նկատում է մի մեծ անցք՝ գիտենալով, որ օձի բույն է, մտածված նստում է այդտեղ՝ հույս ունենալով մեռնել օձի խայթից, քան թե թուրքի սրից….որոշ ժամանակ անց թուրքը սուրը ձեռքին հասնում է նրա հետևից, բայց կատարվում է անսպասելին. հենց լկտի ծիծաղով սուրը բարձրացնում է Նվարդի վրա, բնից դուրս է գալիս օձը ու ընկնում թուրքի հետևից, և կորչում են իր տեսադաշտից:

Որոշ ժամանակ անց օձը հետ է գալիս և պտտվելով Նվարդի շուրջը՝ մտնում բնի մեջ, Նվարդը մինչև մութն ընկնելը մնում է քարացած. ասում էր՝ «իմ կյանքը փրկել է օձը»: Շոկից դուրս գալուց հետո հեռանում է և պատահական սարերի վրա տեսնում է հարևանի աղջկան՝ Լուսիկին, բռնաբարված և ուշաթափված, լացելով ուշքի է բերում Լուսիկին (18 տարեկան): Իրար ձեռք բռնած գնում են մոտակա գյուղը թուրք մի կնոջ տուն՝ Լուսիկին ծանոթ, ով իր նկուղում թաքցնում էր փրկված հայերին, բայց 3 օրի հետո նրանք բռնում են գաղթի ճամփան…


Ճակատագրի բերումով հայտնվում են Ռումինիայում՝ Կոնստանցիա, Բուխարեստ քաղաքներում, ուր հանդիպում է իր հարևանի տղային՝ Տոնիկյան Հակոբին (կոշկակար), ամուսնանում են և ունենում 2 զավակ՝ Շուշան և Գրիգոր: 1945 թ. ամուսնու մահից հետո հայրենադարձվում է և մինչև մահ ապրում Սպիտակում: Որդին՝ Գրիգորը, մահանում է երիտասարդ տարիքում ավտովթարից, իսկ աղջիկն ամուսանանում է և ունենում 2 որդի և 2 աղջիկ»: