| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4717 դիտում,
        
            4717 դիտում,  1 տարի առաջ - 2024-05-23 16:52
            1 տարի առաջ - 2024-05-23 16:52  
         
                
            Մոսկվան հավատարիմ է Բաքվի և Թեհրանի հետ սերտ համագործակցությանը «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք հավատարիմ ենք Բաքվի և Թեհրանի հետ սերտ համագործակցությանը, այդ թվում՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկխոսության ձևաչափի, ինչպես նաև 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում», - նշել է դիվանագետը։
Նրա խոսքով, Ռուսաստանը ներուժ է տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային նախագծերի զարգացման համար։
«Եվ նման տրամաբանությունը, մասնավորապես, դրված է Հյուսիս - Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ընդլայնման մեր աշխատանքում», - հավելել Է Զախարովան:
Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների կարգավորման միտումը «կարելի է միայն ողջունել»։
«Վստահ եմ, որ դա ընդհանուր դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում և Կասպից ծովում տիրող իրավիճակի վրա: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային խաղացողներն իրենք պետք է լուծումներ փնտրեն առկա մարտահրավերների և խնդիրների համար՝ առանց արտաքին միջամտության: Կա համապատասխան դրական փորձ։ Մենք պետք է հենվենք դրա վրա»,- եզրափակել է Զախարովան։