|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է Գերմանիան աջակցելու մուտքի վիզաների ազատականացման հարցին, քանի որ հարցը դեռ լուծված չէ, Գերմանիայի կանցլերը պատասխանեց.
«Մենք Վրաստանի ու Ուկրաինայի հետ ունենք ասոցացման պայմանագրեր, և այդ երկրների համար արդեն իրականացվել է մուտքի վիզաների ազատականացման գործընթաց: Միգրացիոն հարցերը սերտորեն առնչվում են քաղաքական հարցերի հետ, ակնկալում ենք, որ այս հարցը առաջընթաց կունենա»:
Հիշեցնենք, որ Մերկելը տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում: Երեկ նա եղել է Վրաստանում, վաղը կմեկնի Ադրբեջան: