|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱՀ արտգործնախարարությունը սերտորեն համագործակցում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հետ, հատկապես Արցախի շահերն արտերկրում ներկայացնելու գործում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Խորհրդանշական է, որ խորհրդաժողովը կազմակերպվել է Արցախում: Հայ Դատը, աշխարհով մեկ ունի առնվազն 33 կառույցներ: Մենք նրանց համարում ենք մեր յուրովի ներկայացուցչությունները, որոնց միջոցով արտաքին քաղաքական շատ հարցեր ենք լուծում: Մենք բարձր ենք գնահատում Հայ Դատի և հայկական լոբբիստական այլ կառույցների ներդրումը մեր շահերի պաշտպանության գործում, հատկապես Արցախի միջազգային ճանաչման հարցի հետ կապված հարցերում»,- ավելացրել է Մասիս Մայիլյանը: