Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանն առ այն, որ հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմի վերադարձի, նա ոչ թե պետք է դա հստակ արձանագրի, այլև ցույց տա։ «Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը։ Բոլոր ռեժիմների հետ այդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է բոլոր ռեժիմների առաջնորդներին»,-արձագանքեց Դանիելյանը։
«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նիկոլի կողքը նստած մարդն իրավունք ունի՞ տենց բան ասի։ Պետք չի էլի, Էդմոն ջան, պետք չի տենց բաներ ասես։ Դուք նախկինի նախկին էլ եք, էն մեկն էլ եք, չի կարելի նման բան ասել։ Մենք ամեն ինչը թողնում ենք մի կողմ, էդ բզբզելն ի՞նչ իմաստ ունի, ջուր եք լցնում Նիկոլի ջրաղացին»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում