Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ապագա պայքար լինելո՛ւ է։ Արցախը հայ ժողովրդի ինքնասիրությունն է։ Եթե այդ էջը փակվեց, կփակվի նաև մեր ժողովրդի ինքնասիրության էջը։ Այդ էջը չի՛ փակվել ու չի՛ փակվելու։ Այս մասին արտաշատցիների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։
Մարզային հանդիպումների շրջանակում Արտաշատ են այցելել «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Չի՛ կարելի հայրենիք սիրել ու այդ հայրենիքում միայն սիրել նրանց, ովքեր մեզ հետ համաձայն են․ բոլորն էլ մեր հայրենակիցներն են, նաև նրանք, որ մեզ հայհոյում են, մեզ վիրավորում են։ Մեր պայքարը նաև նրանց համար է» ,- ասաց Գերասիմ Վարդանյանը և եզրափակեց՝ պայքարը շարունակվելու է մինչև հայ ժողովրդի հաղթանակը։
Մանրամասն՝ տեսանյութում