|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սաղ օրն էլ տենց բաներ տեղի ա ունենում, ոչինչ, լինում ա, պատահում ա, ամեն ինչ էլ լինելու ա. այսպես է արձագանքել գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, երբ 1in.am-ի լրագրողը նրանից հետաքրքրվել է Էջմիածնում կատարվածի կապակցությամբ: Պատգամավորը հայտարարել է, որ «լուրջ կառույցները» /իրավապահ մարմինները-խմբ./ զբաղվում են դեպքով, եւ որ մեղավորները կպատժվեն:
Ի դեպ, Գրիգորյանը հայտարարել է, որ եթե ինքը լիներ դեպքի վայրում, կրակոց չէր լինի:
Հիշեցնենք, որ նախօրեին` Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ, քաղաքում կրակոցներ էին հնչել: Միջադեպի մասնակիցներն էին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը:
Վերջինս բազմաթիվ վնասվածքներով այժմ հիվանդանոցում է: