Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 22-ին «Հայաստան» խմաբկցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ: ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բնակիչների հետ զրույցում նշեց, որ ժողովրդի թիվ մեկ խնդիրը անվտանգային հարցն է․
«Բոլոր սոցիոլոգիական հարցումները` թե' արտասահմանյան, թե' տեղի, փաստում են այն, որ մեր ժողովրդի թիվ մեկ գերական խնդիրը անվտանգային հարցն է։ Անվտանգային հարցը հետաքրքրում է բոլորին, բայց անվտանգային հարցի գլխավոր պատասխանատուն, այն մարդիկ են, որոնք պատասխանատու են այս կարգավիճակի համար, և ցավոք սրտի դեռևս մնում են իշխանության, որը մեր խնդիրն է։ Մեր երկրում մանիպուլիացաները այնքան շատ են, որ բոլորը խառնվել են իրար։ Այն մարդիկ, որ ամենասուղ պայմաններում, ամենադժվար պայմաններում, ամենաօրհասական պայմաններում կանգնել են, բանակ են կերտել, հաղթանակներ են կերտել, հպարտություն են տվել մեզ, թող միշտ մնան իրենց տեղում։ Թող գնան այն մարդիկ, ովքեր ամենաշատը մտահոգված են անվտանգությունով ու շատ լավ գիտեն այդ հարցերի պատասխանը»։
Պատգամավորը հարց ուղղեց՝ ի՞նչ հարց քննարկենք Ազգային Ժողովում, որ ամեն օր ձերբակալում են մեր ընկերներին, կալանքի տակ են պահում․
«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք չենք կարող քննարկել նրանց հետ։ Հայրենիքի անվտանգությունից այն կողմ կարևոր բան չկա մեր ժողովրդի համար։ Ամեն օր նոր բլոգերներ են հայտնվում, ովքեր ֆանտաստիկ ստեր են հորինում ու մարդկանց դրանով կերակրում։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ, որ մարդկանց չկերակրեն ֆեյք լուրերով»։
ՀՅԴ-ական գործիչը նաև նշեց, որ այս հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։