Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մերձավոր Արեւելքում հերթական սուր ինտրիգն է ծավալվում։ Սկզբում ոչ պրոֆիլային իսրայելական Walla լրատվական պորտալը, հղում անելով հետախուզությանը մոտ կանգնած անանուն աղբյուրներին, հայտնեց՝ մի քանի օր առաջ ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են անցկացրել Օմանում: Նշվել է նաեւ՝ դրան մասնակցել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրետ Մաքգերքը եւ Իրանի հատուկ ներկայացուցիչ Աբրամ Փեյլին: Թե ո՞վ էր ներկայացնում Իրանը՝ հայտնի չէ։ Այս հանդիպման նպատակները նկարագրվում են ընդհանուր արտահայտություններով, ինչպիսիք են «Մերձավոր Արեւելքում լարվածության քննարկումը», բայց նշելով, որ այդ բանակցություններն «ինչ-որ բանով կոնկրետ մոտիվացված են եւ անցկացվել են Իսրայելի վրա Իրանի հարձակումից մեկ ամիս անց»:
Սա իսրայելական հետախուզության «Մոսադ» օպերատիվ միջոցառման նշան է՝ «իրավիճակը բացահայտելու» խնդրով՝ ցույց տալով, Բայդենի վարչակազմը Կոնգրեսի թիկունքում շարունակում է գաղտնի բանակցություններ վարել Իրանի հետ, որոնց մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեն արդեն մեղադրել րէ Սպիտակ տանն «իրանական բանակցությունների վերաբերյալ վարչակազմի կողմից թափանցիկության բացակայության մեջ՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գործում Իրանի անմիջկան դերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությւոնների լույսի ներքո»: Բացի այդ, Իրանին մեղադրում են նաեւ Լիբանանում Հեզբոլլահի վրա զգալի ազդեցություն ունենալու, Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ ուժերի վրա հարձակումներ իրականացրած պրոքսի խմբերի եւ Եմենում հուսիտների վրա, որոնք ներկայումս Կարմիր ծովում նավերի վրա են հարձակվում: Բայց ինչ էլ որ լինի, ի վերջո Walla կատարեց իր առջեւ դրված խնդիրը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին խոստովանել է՝ «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններն ընթանում են», եւ որ «դրանք առաջինը չեն եւ վերջինը չեն լինի»: Իր հերթին ամերիկյան Axios պորտալը ինտրիգի մեջ է մտցրել կարեւոր մանրամասներ։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի տեղակալ Պատելը մամուլի ասուլիսում հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն հետախուզական խողովակներով (պետք է ենթադրել՝ «Մոսադ» - ից) տեղեկատվություն է ստացել այն մասին, որ «Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, եւ մենք գտել ենք նրա հետ կապ հաստատելու միջոց՝ առաջացած մտահոգությունները վերացնելու համար»: Նրա խոսքով՝ »ԱՄՆ - ն չի հավատում, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին որոշում է կայացրել վերսկսել միջուկային զենքի ստեղծման իրանական ծրագիրը, որը սառեցվել էր 2003ի վերջին»: Դրանից բխում է, որ Օմանում գաղտնի բանակցությունների գլխավոր թեման իրանական միջուկային ծրագիրը չէր, թեեւ այն հանդիպման առիթ էր: Ապա՝ ի՞նչ:
Ամենայն հավանականությամբ՝ խոսքը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի հետ կապված սպառնալիքների չեզոքացման մասին էր, որոնք կարող են վերաճել տարածաշրջանային պատերազմի: Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Իրանը որոշում էին կայացրել կանխել անմիջական պատերազմը: Ամերիկյան զորքերը խուսափում են Իրանի դեմ ուղղակի հարվածներից, իսկ Իրանը հետ է պահում Իրաքում եւ Սիրիայում պրոքսի խմբերին ամերիկյան բազաներին հարվածելուց եւ պարբերաբար տեղեկություններ է փոխանակում այդ մասին: Օմանում, ըստ ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնյաների՝ յուրաքանչյուր կողմ մյուսի հստակ խնդրանքն ուներ: ԱՄՆ-ը մտադրություն է հայտնել խուսափել Կարմիր ծովում եւ ամերիկյան բազաների վրա տարածաշրջանային պրոքսի-հարձակումների սրումից։ Իր հերթին Իրանը ձգտում է Գազայում հրադադարի հասնել։ Ի դեպ, այս փաստն ավելի ու ավելի է դառնում հաղթաթուղթ Իրանի համար ոչ միայն Գազայի պատերազմում, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում տոկոսադրույքների բարձրացման համատեքստում, ինչը լրջորեն անհանգստացնում է Իսրայելին:
Բացի այդ կողմերը դադարել են թաքցնել գաղտնի բանակցությունների եղելությունը եւ իրենց հարաբերույթուններում կապի փակ ուղիների առկայությունը։ Նախկինում փակ բանակցություններ էին ընթանում միջուկային համաձայնագրի խնդրի շուրջ, այնուհետեւ՝ իրանական բանտերից ամերիկացի բանտարկյլներին ազատ արձակելու եւ Իրանի կողմից էլեկտրաէներգիայի եւ գազի ներկրման համար վճարումների հետ կապված որոշ պատժամիջոցների չեղարկման մասին: Այժմ կողմերն ավելի կոնկրետ քննարկում են տարածաշրջանային խնդիրները՝ նոր որակական բովանդակության անցնելու հետ կապված։ Արդյունքում Թել Ավիվում տեսնում են, թե ինչպես է նվազում լարվածությունը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում եւ հասկանում են, որ Վաշինգտոնն ու Թեհրանը օբյեկտիվորեն համատեղ փորձում են ճնշում գործադրել նրա վրա, կարծես թե ի ցույց դնելով տարածաշրջանում Իսրայելի աշխարհաքաղաքական նշանակության նվազումը։
Թվում է, թե Իրանին նման «քաղաքական լարվածությունը» տակտիկապես ձեռնտու է։ Բայց Բայդենը կհամաձայնի՞ Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր ստորագրել, իսկ ավելի ստույգ՝ նախագահական ընտրություններից առաջ բավական ժամանակ կունենա՞ նման շրջադարձ կատարելու համար։ Օմանում այս առումով լավատեսորեն են տրամադրված, թեեւ 2015ի պայմանավորվածություններին երկրորդ կյանք տալը հեշտ չի լինի. չափազանց մեծ ճնշում է գործադրվում Բայդենի վարչակազմի վրա ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսից, հատկապես Իսրայելի կողմից: Մինչդեռ The New York Times (NYT) թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գտնում է՝ Իրանի հետ բանակցությունները ձեւական բնույթ են կրում, քանի որ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը կարող է ուժեղ դժգոհության պատճառ դառնալ ամերիկացի պահպանողականների կողմից, որոնք Թեհրանին ցանկացած զիջում թուլություն են համարում: Մինչ այժմ ՄԱԳԱՏԷ-ն հեռացրել է Թեհրանին ուղղված մի շարք հարցեր, իսկ Վաշինգտոնը որոշել է շարունակել գաղտնի դիվանագիտությունը։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի