Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը՝ ․
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է իշխանության գերնպատակը սեփական իշխանությունն ամեն գնով պահել ու սեփական անվտանգության խնդիրը լուծել։ Այս իշխանության օրոք Արցախն ամբողջությամբ հայաթափված է, թշնամական զորքերը մխրճված են Հայաստանի ողջ տարածքով, Հայաստանը փոքրանում է մեկ բանավոր պայմանավորվածությունների, մեկ գաղտնի հակապետական պայմանագրերի, երբեմն էլ հանցավոր անգործության հետևանքով։
Սրանք չոր փաստեր են, այլևս պատմություն, իսկ այսօր Տավուշում տեղի է ունենում այն, ինչ Սյունիքում տարիներ առաջ՝ հանձնեցի ճանապարհներ, տներ, զրո երաշխիք, որ էլ չեն հարձակվի ադրբեջանցիները։
ԱԺ փոխնախագահներից մեկի ասած զավեշտ է. ասում է կիրանցիների հետ միասին կանցնեն այս բարդ գործընթացով։ Քանի՞ անգամ եք եղել այդ ժողովորդի հետ, նրանց կողքին։ Դուք վաղուց իրականությունը տեսնում եք ձեր պադավատների պատուհաններից։ Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, միակողմանի զիջումներ են, բայց այս գործընթացում ստի ու ցինիզմի սահմաններն են աներևակայելի» ,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ Տավուշում քանդել են ամբողջ պաշտպանական բնագիծը, հանձնում են դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, առաջնագիծը բերում ու հասցնում են գյուղի դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա ու սյուն են դնում։
«Սյուն են դնում ու ասում՝ հիմա ժողովուրդ դուք անվտանգ եք։ Այսինքն, անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առանջնագիծն իրենց տներից, այ հիմա եք անվտանգ։
Կամ՝ ասում են 25 հեկտար հող է անցնում Հայաստանին։ Ո՞ւմից է անցնում։ Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ։ Սրան զուգահեռ չեք ասում գեթ մեկ երաշխիք, համաձայն որի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները կանցնե Հայստանին։ Որևէ երաշխիք գոյություն չունի։
Իսկ այն մարդիկ, որոնք այսօր ասում են՝ վերջ, թույլ չենք տալու հերթական զիջումն իրականացնել մեր կենսական շահերի հաշվին, տարատեսակ անուններ եք կպցում՝ գործակալ, էլ չգիտեմ ինչ։ Այսինքն՝ հոգևորականը, զոհվածի ծնողը, կիրանցին, ում վկայականները ձեռքին է, ասում եք՝ դուրս արի քո տնից, այն այլևս ադրբեջանական է։ Գործակա՞լ են։ Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները բավարարածներն այլոց գործակալ լինելու մաիսն են խոսում, զավեշ էլի։ Ի միջի այլոց շարժման մեջ են նաև ձեր հարազատները, իրե՞նք էլ են գործակալ»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում