կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 13:23
Հասարակություն

10 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ. հիմա հարց. իրենք իրե՞նց են անարժան համարում. Արցախի ՄԻՊ

10 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ. հիմա հարց. իրենք իրե՞նց են անարժան համարում. Արցախի ՄԻՊ

10 սրբազանների երեկ տարածած հայտարարության մեջ մի ուշագրավ հատված կա, որն ասում է․ «Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Այս արտահայտությունը դրդեց նորից ծանոթանալու 10 եպիսկոպոսների կենսագրություններին։ Ահա ինչ պարզվեց․

10 եպիսկոպոսներից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։

10 եպիսկոպոսներից 5-ը արժանացել են արքության պատվի, այսինքն արքեպիսկոպոս են դարձել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։

10 եպիսկոպոսներից 8-ը թեմերի ղեկավարներ են (7-ը՝ թեմի առաջնորդ, 1-ը՝ առաջնորդական փոխանորդ) և այս պաշտոններին կոչվել են Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնավարման օրոք։

Հիմա հարց։ Այդ ո՞ր անարժանների մասին է խոսքը, իրենք իրե՞նց են անարժան համարում, թե մյուս սրբազաններին, որոնց կոչ են անում միանալ իրենց»,- գրել է նա: