կարևոր
1795 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 12:38
Քաղաքական

Արդյունքներով հպարտացող իշխանությունն ի՞նչ էր ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրե՞ն․ Քրիստինե Վարդանյան

Արդյունքներով հպարտացող իշխանությունն ի՞նչ էր ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրե՞ն․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքել է վերջերս հայտնի դարձած մածեմածիկայի ժամին գրատախտակի գնացած ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանի գրառմանը՝ նշելով․

«Իջևան խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ն ու ևս մեկ անհայտ ուժ:

Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 155-ը:

ՔՊ`136

Մյուս ուժը`17

Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանվորներն ու նրանց արբանյակներն ի՞նչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրեն:

Իսկ այս աղջիկա դեպքում չեմ հասկանում ընդհանրապես մտերիմ մարդիկ չկան, որ իրեն արգելեն խոսել ու գրել: Վստահեցնում եմ, իր համար այդպես ավելի լավ կլինի»:

Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում էր արել՝ նշելով․

«Կիրանցը «փրկող» սառեցված Բագրատին ու դաշնակ Գառնիկին՝ բարևներ կիրանցիներից։

ՔՊ-ն Կիրանցում մոտ 90% վստահության քվե է ստացել»։

Նշենք նաև, որ նույն ՔՊ-ական ուղերձով ու բառամթերքով գրառում է կատարել նաև Պետրոս Ղազարյանը՝ գրելով․

«Հետաքրիր է ,Կիրանցը փրկող սառեցված տերտերը ինչ ա զգում ,երբ Կիրանցում ՔՊ ն ստանում է ձայների գրեթե 90%։

Վստահաբար կարելի է ասել ,եթե չփրկեր Կիրանցը ,հաստատ ՔՊ ն ավելի քիչ ձայն կստանար»։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հրահանգը հայտնի կենտրոնից է, որին մասնակցում է նաև Պետրոս Ղազարյանը։