Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ԱԺ նախագահի աթոռին նստած Արարատը, որը թուրքի գործակալ է, որը պատրաստ է թուրքին ծառայել, որին չի հետաքրքրում Հայաստանի գոյությունը, որովհետև ինքը թուրքի ստրուկ է, իր դիմաց նստած՝ իրենցքայլական անհայրենիք, անկեցվածք, անբովանդակ պատգամավորներով, ովքեր կուրացել են պարգևավճարներից, պատրաստվում են հերթական հակապետական և հակաօրինական քայլին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ԱԺ մուտքերի առջև «ամոթի պատի» ակցիայի ժամանակ։
«Իրենք ցանկանում են ԲԴԽ անդամ կարգել մի մարդու, ով ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ բարոյական արժանապատվություն չունի։ Ինքը պատրաստ է դավաճանական իշխանությունից ընդունել պաշտոն և, հերթական պարգևավճարի ու կաշառքի ակնկալիքով, կատարել ցանկացած հակաիրավական և հակապետական հրահանգ»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Նա նշեց, որ Արցախը կործանած ու Հայաստանի Հանրապետությունը բզկտող դավաճանների իշխանությունը այսքանով չի բավարարվելու՝ իրենց գերնպատակն է Հայաստան պետությունը, որպես երևույթ, աշխարհի երեսից ջնջել՝ դադարեցնելով նրա գոյությունը։
«Եվ սրա համար իրենք պիտի ցանկացած խոչընդոտ վերացնեն իրենց ճանապարհից՝ դա կլինի բանակը, եկեղեցին, թե արդարադատությունը»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ մի քանի օր դեռ չի անցել, ինչպես դավաճան անհայրենիք Նիկոլը եկավ և ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական է։
«Ես վստահ եմ, որ այդ անհայրենիքների մտքում հեռու չէ այն օրը, երբ իրենք կգան ու կհայտարարեն, որ Հայաստան պետություն գոյություն չունի, իսկ այն տարածքը, որի վրա մենք հիմա կանգնած ենք, պատկանում է թուրքին»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․