Միասին կարող ենք
կարևոր
421 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 12:48
Քաղաքական

Հենց իրե՛նց գործողությունների պատճառով ենք կորցրել Արցախն ու տարածքներ ՀՀ-ից․ Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Չտրվել նման սադրանքներին, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ արցախիցները փախել են, ճողոպրել են, «արցախցիների՝ կռվելու մասին պնդումները միֆեր են»։

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցի կապակացությամբ  քաղաքական գործիչներտ, զոհված զինծառայողների հարազատներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Փախան, ճողոպրեցին...Եթե դա վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց  հիշեցնել, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում, հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր  արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, օկուպացված է Հայաստանի զգալի տարածքներ, այսօր Ադրբեջանը ներկայացնում է  պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը թողնում եմ  մեր հասարակությանը»,- ասաց Շահրամանյանը։

 Ինչ վերաբերում է Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը՝ Արցախ վերադարձը մասին,  Արցախի նախագահն ասաց. «Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առջնահերթություն է։ Իհարկե, մենք այսօր հասկանում ենք Հայաստանում տիրող իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում,  մենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաև ռազմական  գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները, փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»։