կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 21:18
Հասարակություն

Համաժողովրդական շարժման մասին «նիկոլականներն» ու ազերիները ֆեյսբուքյան մեկնաբանություններում լրիվ նույն տեքստերն են գրում․ Զաքարյան

Համաժողովրդական շարժման մասին «նիկոլականներն» ու ազերիները ֆեյսբուքյան մեկնաբանություններում լրիվ նույն տեքստերն են գրում․ Զաքարյան

Ազերիները գիտակցված վախենում են Հայաստանում ազգային ոգու զարթոնքից: Նրանք գիտեն, որ իրենց լավագույն բարեկամն ու կամակատարը Նիկոլն է, դրա համար կոշտ քննադատում են ընդդեմ Նիկոլի ու հանուն Արցախի և Հայաստանի սկիզբ առած համաժողովրդական շարժումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։

«Ինձ ուրախացնում և ոգևորում է թուրքերի անհանգստությունը:

Իսկ «նիկոլականների» ֆեյսբուքյան քննադատությունները պետք է պարզապես անտեսել: Նրանք մոլորյալ կամ հարկադրյալ կերպով մեզ քննադատող մեր հայրենակիցներն են, ովքեր իշխանափոխությունից հետո, միայն շնորհակալ են լինելու:

Կարևոր է մեկ բան. շարժումը համառ, հաստատուն և ծանրակշիռ քայերով շարժվում է դեպի համազգային նպատակների իրականացումը: Այն նոր շունչ, ապրելու հույս ու ապագայի հավատ է բերելու հայոց աշխարհին:

Մեր պայքարն արդար է, և ինքնիշխան, խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ ապրելու պայքարում`հայ ժողովուրդը հաղթում է»,- գրել է Զաքարյանը: