կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-27 13:48
Մշակույթ

"Երազ իմ երկիր"-ը՝ համագումարի քննարկման թեմա

"Երազ իմ երկիր"-ը՝  համագումարի քննարկման թեմա

Կոմպոզիտորների միության համագումարը շարունակվում է: Թեեւ համագումարը նախագահող Արամ Սաթյանը ելույթ ունեցողներին հորդորել էր չշեղվել թեմայից, բայց այդպես չեղավ:

 

Կոմպոզիտոր Մհեր Նավոյանն իր խոսքը սկսեց այսպես. «Լավ է, որ Ամիրխանյանը դահլիճում չէ, քանի որ ուզում եմ խոսել «Երազ իմ երկիր» երգի հետ կապված քաշքշուկի մասին: Մինչեւ Հայրիկ Մուրադյանի եւ Աղասի Այվազյանի մահանալը (իսկ այդ ընթացքում երգը հնչել է բազմիցս) ինչո՞ւ նրանց հարազատներից եւ ոչ մեկը չի ասել, թե երգը պատկանում է նրանց, այսօր, երբ նրանք արդեն չկան, ինչ- որ մարդիկ փորձում են ինչ-որ հարցեր իբրեւ թե լուծել»:

 

Ի պատասխան« երիտասարդ կոմպոզիտոր Սարդարյան Հովիկը հարցրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ է ռազմագիտության դասագրքերում նշված, որ երաժշտության հեղինակը Ռոբերտ Պետրոսյանն է:

 

Սակայն նկարիչ Արմեն Աթանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ Նավոյանի հետ, քանի որ այն տարիներին, երբ ցուցադրվում էր «Հայրիկ» ֆիլմը, որում հնչում էր երաժշտությունը, ֆիլմի վերջի տիտրերում գրվում էր՝ երաժշտության հեղինակ` Ռոբերտ Ամիրխանյան, բառերի հեղինակ՝ Հայրիկ Մուրադյան, կատարում է Հայրիկ Մուրադյանը: «Իսկ այժմ ֆիլմի վերջում գրվում է՝ երգի հեղինակ Ռոբերտ Ամիրխանյան: Ո՞վ կարող է բացատրել՝ ինչո՞ւ է անհետացել Հայրիկ Մուրադյանի անունը: Մեզ միայն այս հարցն է հետաքրքրում»,- ասաց Աթանյանը: