կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 17:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ մի կտոր հացի տեր են դառել՝ ծափ են տալիս․ Պարույր Հայրիկյան

Մարդիկ մի կտոր հացի տեր են դառել՝ ծափ են տալիս՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ մամուլի ասուլիսում անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ «Իմ քայլի» պատգամավորների ծափահարություններին։

Բայց նա նախընտրեց խոսել ոչ թե այդ մասին, այլ գործից՝ ինչ կարելի է անել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։

Փաշինյանին հեռացնելու՝ Հայրիկյանի կոչին միացել են 9 կուսակցություններ։ Նա ասաց, որ, որպեսզի գործը հետևողական լինի, որոշել են դիմել ՀՀ նախագահին, քանի որ նա աշխատավարձ է ստանում Սահմանադրության կատարմանը հետևելու համար։

«Ասացինք, որ մենք Ձեզ տալիս ենք փաստեր նաև այդ ծափահարող դեբիլիկների համար, որ դուք՝ քաղաքական իմպոտենտներ եք, անկարողներ, ձեր ձախողումներին ընթացք տրվող ձեզ տված առաջարկությանը չեք պատասխանում։ Հիմա ՀՀ նախագահը պարտավոր է կանչել վարչապետին և ասել՝ դու ստեղծել ես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, ստեղծելուց 3 ամիս հետո փոփոխություն ես կատարել, հետո մի հատ էլ ես փոփոխություն կատարել, տապալել ես այդ գործը։ Այդ մարդիկ քեզ մեղադրում են Սահմանադրությունը խախտելու համար։ Դու, Սահմանադրությունը խախտելով, որպես ՀՀ նախագահ արդեն ասել եմ, որ լավ կլինի հրաժարական տաս, հիմա 9 կուսակցություն՝ ՀՀ քաղաքական ուժերի ¼-ը, ասում է, որ դու չես կատարել քո սահմանադրական պարտարտավորությունը, և նրանք ճիշտ են»,-ասաց Պարույր Հայրիկյանը։

Նրա համոզմամբ, սա նշանակում է, որ Փաշինյանը չկա․ սա շատ կարևոր բան է։

Հայրիկյանը նկատեց, որ եթե այդ 9 կուսակցություններին միանային ևս 20-ը, դա կլիներ ամբողջ քաղաքական ներկապնակը։

Պաշինյանը վերահաստատեց իր միտքը, որ «դուխով», թե «դեբիլ»՝ նույնն են․ երկուսն էլ 5 տառ են։

Հիշեցրեց, որ երբ 1992 թ-ին ինքը խոսում էր Արցախը բնակեցնելու անհրաժեշտության մասին, շատերը չէին հասկանում այդ ամենը․ «Մեր նախորդ իշխանություններից մեկն ասում էր՝ բայց մենք այդ տարածքները չենք բնակեցնում»։

Հայրիկյանի համոզմամբ՝ ոչ միայն Սյունիքում, նույնիսկ Լոս-Անջելեսում հայերը պարտված են հոգեբանորեն։ Դրա առաջն առնելու մի ճանապարհ է նա տեսնում․ «Եթե պետությունը ազգը միավորելու իր առաքելությունը չի կատարում, այլ պառակտիչ դեր է կատարում, այդ դեպքում պետք է կազմակերպությունները՝ կուսկացությունները, փորձեն գոնե կարճ ժամանակով արագ փոխարինել պետությանը, այդ կառավարության գործը վերցնեն իրենց վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում․