Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Դմիտրի Խլեստովը Հայաստանի հավաքականի հետ հանդիպման նախօրեին խոսել է 1999 թ. մարտին կայացած հանդիպման մասին։
- Ճիշտն ասած, այդ խաղը ես աղոտ եմ հիշում, չէ՞ որ արդեն 12 տարի է անցել։ Հիշողությանս մեջ մնացել է միայն այն, որ մենք բավական հեշտ հաղթանակ տոնեցինք, շատ մեծ խնդիրներ չունենցանք Հայաստանի հավաքականի հետ այն ժամանակ և հաղթեցինք 3։0 հաշվով։ Ընդհանրապես խաղը, որպես կանոն, մոռացվում է, իսկ հիշողության մեջ մնում է այն, ինչ տեղի է ունեցել խաղից հետո։
- Եվ ի՞նչ է եղել խաղից հետո։
- Շատ հետաքրքիր էքսկուրսիա, որը կազմակերպել էին մեզ հյուրընկալողները։ Հանդիպման հաջորդ օրը մենք գնացինք զինմաս։ Մենք 8-9 հոգի էինք. խաղացողների մի մասը նախընտրել էր մնալ հյուրանոցում։ Հիշում եմ, որ շատ գեղատեսիլ վայր էր, շուրջբոլորը լեռներ էին։ Մենք այնտեղ կրակեցինք թիրախներին։
- Եվ ո՞վ էր այն ժամանակ մեր հավաքականի ամենադիպուկ հրաձիգը։
- Կարպինը, որը նախօրեին երկու գոլ էր խփել։
- Հայերը երևի մեր թիմին դիմավորել են կովկասցիներին վայել հյուրասիրությամբ։
-Այո, դա այդպես է։ Խաղից հետո կովկասյան խոհանոցի շատ ճաշատեսակներ ենք փորձել, օրինակ` խորոված։ Մեզ նվիրել էին հայկական բարձրորակ կոնյակ։ Մենք հետո կոնյակը տուն տարանք։ Հայաստանի հետ հանդիպումը, առաջին պաշտոնական խաղն էր, որ մեր հավաքականը անցկացրեց Օլեգ Ռոմանցևի գլխավորությամբ, որը Եվրո-2000 թ. ընտրական փուլի շրջանակներում փոխարինել էր Անատոլի Բիշովեցին։
-Ունեի՞ք, արդյոք, Երևանում յուրահատուկ զգացողություններ այդ կապակցությամբ։
- Այո, իհարկե, մենք էմոցիոնալ վերելք էինք ապրում։ Մենք խնդիրներ չունեինք` տրամադրվածության հետ կապված։
- Ինչպիսի՞ն եք տեսնում գալիք մրցավեճը Հայաստանի հավաքականի դեմ։
- Այժմ իրավիճակը փոխվել է, այժմ չկան թույլ մրցակիցներ։ Այն ժամանակ նախկին ԽՍՀՄ պետությունների հավաքականների մակարդակը այդքան էլ բարձր չէր։ 1999 թ. մարտին մենք բավական հեշտությամբ հաղթեցինք Հայաստանին։ Ժամանակի ընթացքում նախկին խորհրդային հանրապետությունների հավաքականներն ահագին ուժեղացել են։ Ցայտուն օրինակներից մեկը հայերի խաղն էր Սլովակիայի հավաքականի դեմ անցյալ տարվա աշնանը։ Հայաստանի հավաքականում կան շատ լավ խաղացողներ։ Այնպես որ` Ռուսաստանի հավաքականին դժվար հանդիպում է սպասում Երևանում։
- Ի՞նչ պետք է անել Հայաստանի հավաքականին հաղթելու համար։
- Հանդիպումն անցկացվելու է Երևանում, կարծում եմ` երկրպագուները առաջ կմղեն իրենց հավաքականին, իսկ ֆուտբոլիստներն էլ, իրենց հերթին, կսկսեն հարձակվել։ Դրանից պետք է օգտվել։ Հուսով եմ` մենք կճնշենք հակառակորդին հակագրոհներով և կհասնենք հաղթանակի։ Ինչպիսի՞ն կլինի հաշիվը։ Կարծում եմ` 1։0 կամ 2։0 հօգուտ մեզ։
Sportbox.ru