Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վալերի Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը դատական հայց կներկայացնի համալսարանի ժամանակավոր երեքհոգանոց խորհրդի դեմ՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ակոպյանը։
«Հենց իշխանության արած փոփոխությունների համաձայն՝ ռեկտորի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում դրանք անում է պրոռեկտորը։ Ես այս մասով եմ դիմելու դատարան»,- նշեց Ակոպյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. այն ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը չորս ձայնի տարբերությամբ հաղթեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին: Ռեկտորի ընտրությունը չի հաստատվել, քանի որ ընտրության արդյունքները բողոքարկման փուլում են։
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ինչին դեմ են ուսանողների եւ դասախոսների մեծ մասը։