|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
1998 թ.-ին լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի ապագա ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձներ է հղում՝ բանաստեղծություններ կարդալով հանրային ելույթներում, թե՞ արտասանում է դրանք՝ արվեստի հանդեպ սիրուց դրդված, Էրդողանը պատասխանել էր, որ չկա բանաստեղծություն առանց ուղերձի, և յուրաքանչյուր բանաստեղծություն կարդում է որոշակի ուղերձով. իր ֆեյսբուքյան էջում գրել է արաբ պատմաբան, լրագրող Էլդիբ Ամր Մուհամադը:
«Բանաստեղծությունը, որ Թուրքիայի նախագահը Բաքվում արտասանել է Իրանի մասին, իհարկե, ուներ հստակ ուղերձ: Թուրքիան նախատեսում է ստեղծել Մեծ Թուրան, որն ուղղված է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների նվաճմանը:
Մեզ՝ արաբներիս համար, Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Իրանն ու Իսրայելը: Հետևաբար, այսուհետ մենք պետք է համախմբվենք նրա դեմ»,– գրել է արաբ պատմաբանը։