կարևոր
4096 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-08 18:02
Աշխարհ

Իրան-Պակիստան. փոխգործակցության ակտիվացումը ժամանակի հրամայականն է

Իրան-Պակիստան. փոխգործակցության ակտիվացումը ժամանակի հրամայականն է

Հարեւանների միջեւ համագործակցության ամրապնդմամբ շահագրգռված է Չինաստանը, տարածաշրջանային լարվածության աճով՝ ԱՄՆ-ն եւ նրա արբանյակը - Ապրիլի 22-24-ը՝ «ճշմարիտ խոստում» գործողությունից մեկ շաբաթ անց, եռօրյա պաշտոնական այցով Պակիստանում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ արտաքին գործերի նախարարի, կառավարության այլ անդամներից եւ գործարարներից կազմված ներկայացուցչական պատվիրակության գլխավորությամբ։ Իսլամաբադում նա բանակցություններ է վարել վարչապետ Շահբազ Շարիֆի հետ (այդ թվում՝ պատվիրակությունների կազմում), հանդիպումներ ունեցել նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, Իսլամական Հանրապետության խորհրդարանի վերին եւ ստորին պալատների ղեկավարների հետ: Բացի այդ, Իրանի նախագահը եղել է Լահորում եւ Կարաչիում: Պակիստանի արտքիան քաղաքական գերատեսչութայն հայտարարությունների համաձայն՝ այցի ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդումն ու առեւտրի, կապի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացումը: Մանրամասն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ գլոբալ դինամիկային, ինչպես նաեւ ահաբեկչության ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարում երկկողմ համագործակցությանը: Ռայիսին դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, ով այցելել է Պակիստան փետրվարին կայացած արտահերթ համընդհանուր ընտրություններից հետո: Բացի այդ, հրթիռային հարվածների հունվարյան փոխանակումը, որը պայմանավորված էր վաղեմի «բելուջական հարցով», պահնջում էր կարծիքների փոխանակում երկու պետությունների ղեկավարների մակարդակով եւ անդրսահմանային փոխգործակցության բարդ հարցերի քննարկում, որոնց սրությունը մոտ եւ միջնաժամկետ հեռանկարում հազիվ թե նվազի։ Տես` 2024regnum Ընտրություններ ՊակիստանումԼոնդոնի ձեռքը երկարում է իսլամական միջուկային կոճակին, 2024 vpoanalytics -Իրանա-պակիստանյան սահմանային բախումը «բելուջական հարցի» համատեքստում հոդվածները-ԳՄ։

Մերձավոր Արեւելքի շատ պետությունների իշխող շրջանակների կողմից Իրանի հետ դիմակայության հարցում Իսրայելի դե ֆակտո աջակցությունը վերջինիս համար արդիականացնում է դաշնակիցներ գտնելու, ինչպես նաեւ առկա կապերն ամրապնդելու, նրանց ավելի վստհելի եւ համակողմանի բնույթ հաղորդելու խնդիրը։ Հաշվի առնելով տարածաշրջանի էթնո-կրոնական առանձնահատկությունները եւ սուննիների եւ շիաների միջեւ հակասություններ հրահրող ապակառուցողական ուժերի հետեւողական աշխատանքը՝ դա անելը միշտ չէ, որ հեշտ է: Իսլամաբադ մեկնելուց առաջ Ռայիսին կոչ է արել վերջ տալ երկկողմ հարաբերույթուններում առկա տարաձայնություններին, որոնք հրահրել են թշնամիները, որոնց ծրագրերը պետք է խափանվեն. «Իրանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունների զարգացումը դուր չի գալիս համշխարհային հեգեմոններին, եւ նրանք փորձում են պառակտում մտցնել երկու ժողովուրդների, երկու իսլամական երկրների միջեւ խռովության հրահրման ճանապարհով»: Ավելի վաղ Աբդոլլահիյանը վստահություն էր հայտնել, որ երկու երկրների սահմանամերձ շրջաններում ահաբեկիչներին «կառավարում են երրորդ երկրները, որոնք չեն ցանկանում Իրանի եւ Պակիստանի ժողովրդի բարեկեցությունը»: Դրսեւորելով ջերմ զգացմունքներ հարեւանի հանդեպ՝ Իսլամաբադի իշխանությունները երկրի մայրաքաղաքի մայրուղիներից մեկը վերանվանել են Իրանի պողոտա: Չնայած ընդդիմխոսների մեքենայություններին եւ օբյեկտիվ խնդիրներին՝ Թեհրանն ու Իսլամաբադը ձգտում են բարիդրացիական հարաբերություններ պահպանել, ինչի մասին վկայում է հունվարյան պատմությունը՝ սահմանային տարածքներին փոխադարձ հարվածներով, որոնք արագորեն լուծվել են դիվանագիտական ​​միջոցներով եւ չեն վերաճել լիարժեք ռազմական էսկալացիայի։ Շահի Իրանը առաջին երկիրն էր, որը ճանաչեց Պակիստանի անկախությունը բրիտանական գաղութային կայսրության փլուզումից հետո: Իր հերթին Պակիստանը (զգալի շիա փոքրամասնություն ունեցող երկիր) աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության լեգիտիմությունը: Կրոնական կապերն ու զբոսաշրջությունը Պակիստանից Իրան դեպի շիական սրբավայրեր նպաստում են մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը, որոնք, սակայն, ունեն նաեւ հակառակ կողմ, որը հնարավոր չէ հաշվի չառնել տարածաշրջանի բարդ իրավիճակի համատեքստում:

Միայն այս տարի կանոնավոր ահաբեկչություններն արդեն հարյուրավոր կյանքեր են խլել, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ բանակցթյունների ընթացքում կարեւոր տեղ են զբաղեցրել անվտանգության խնդիրները, ներառյալ բելուջական «ջեյշ ալ ադլ» արմատական խմբավորման հակազդեցությունը, որը, ըստ որոշ տվյալների, վայելում է իսրայելական հատուկ ծառայությունների աջակցությւնոը: Մի շարք արդիական հարցերի շուրջ Իսլամաբադի եւ Թեհրանի ընդհանուր մոտեցումների մշակմանը նպաստում է Գազայի շուրջ հակամարտության վերաբերյալ նրանց կիսած դիրքորոշումը։ Ըստ Ռայիսիի, որի ելույթը հեռարձակել են պակիստանյան հեռուստաալիքները, Պաղեստինյան անկլավում խաղաղ բնակիչների սպանության հիմնական պատասխնատվությունը կրում են ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները՝ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների թողտվությամբ. «Նրանք բոլորը պնդում են, որ հավատարիմ են մարդու իրավունքների պաշտպնությանը, բայց իրականում նրանք ապացուցել են իրենց անարդյունավետությունը»։ «Իսլամական երկրները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վերաբերյալ եւ հավաքական ձայն բարձրացնեն հակամրտությունը դադարեցնելու համար», – իր հերթին կոչ է արել Պակիստանի կառավարության ղեկավարը։

Բանակցությունների կարեւոր սյուժե դարձավ երկկողմ առեւտրատտեսական համագործակցության ակտիվացումը։ Ապրանքաշրջանառության պաշտոնական ցուցանիշները (2 մլրդ դոլարից պակաս անցյալ տարի), ամենայն հավանականությամբ, չեն արտացոլում դրա շատ ավելի բզմազան բնույթը, ներառյալ «գորշ» արտահանումը՝ ներմուծումը եւ մաքսանենգությունը: Ռայիսին առաջարկել է երկկողմ առեւտուրը հասցնել 10 մլրդ դոլարի՝ չնայած օվկիանոսից այն կողմ արձագանքին, կողմերը ստորագրել են 8 փոխըմբռնման հուշագրեր, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, ներառյալ առեւտուրը, քաղաքականությունը, մշակույթը եւ տնտեսությունը: Բացի ապրանքափոխանակությունից, երկկողմ համագործակցության մեջ առանձնահատուկ նշանակություն է տրվել էներգետիկային, խնդիրներն այստեղ «տանիքից վեր են», եւ դրա պատճառն առաջին հերթին աշխարհաքաղաքականությունն է։ Այսպես, դեռեւս 15 տարի առաջ Պակիստանյան Interstate Gas Systems ընկերության եւ իրանական Iranian Gas Company ընկերության կողմից համաձայնեցվել էր երկու երկրների միջեւ 1800-կիլոմետրանոց «Միր» գազատարի կառուցման նախագիծը, որը դեռեւս անավարտ է մնում, այդ թվում՝ Վաշինգտոնի կողմից Իսլամաբդի վրա գործադրվող ճնշման պատճառով, ինչի պատճառով Պակիստանյան 781 – կիլոմետրանոց «խողովակ» հատվածը, ի տարբեւթյուն իրանական 1172-կիլոմետրանոց գազատարի, մինչ օրս այդպես չի կառուցվել։ Միեւնույն ժամանակ, հարավային Բուշեր նահանգի Ասալուե շրջանի հանքավայրից մինչեւ Գվադար նավահանգիստ (Սինդ նահանգ) գազի գիծը կարող է նպաստել Պակիստանի էներգետիկ խնդիրների լուծմանը: Անշուշտ, այն ձեռնտու է նաեւ Չինաստանին, որտեղ «Միր» գազատարը դիտարկում են որպես Պեկինի կողմից առաջ քաշվող «Գոտի եւ ուղի» հավակնոտ նախագծի կարեւոր բաղադրիչ։

2023 ի օգոստոսին Իսլամաբադը պաշտոնապես ծանուցել րէ Թեհրանին իր հատվածի հետագա կառուցման անհնարինության մասին՝ վկայակոչելով Վաշինգտոնի հակաիրանական պաժամիջոցները, ինչին ի պատասխան՝ ստացել էր Միջազգային արբիտրաժային դատարաններում 18 միլիարդ դոլարի դատավարության միանգամայն հիմնավորված սպառնալիք։ ողի որոնումով Պակիստանի ԱԳՆ-ն Պակիստանի ԱԳՆ – ն դիմել է խնդիրներ ստեղծած ամերիկացիներին՝ առաջարկելով իրավիճակից դուրս գալու տարբեր տարբերակներ, սակայն մերժում է ստացել, հայտնի է՝ «Շերիֆին բնիկների խնդիրները չեն հուզում», իսկ հատկապես, եթե այդ խնդրները հենց ինքն է ստեղծել։Եվ ահա Ռայիսիի Իսլամաբադ այցի նախօրեին այս ձգձգված պատմության մեջ նոր շրջադարձ է նկատվում.չնայած Պետդեպարտամենտի աղաղակին, Պակիստանի իշխանությունները մտածել են նախագծի վերսկսման մասին՝ մտադրոթոյուն հայտնելով կատարել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները՝ Իրանի հետ սահմանից մինչեւ Գվադար գազատարի հատվածի կառուցման վերաբերյալ։ «Պակիստանն ի վիճակի է ավարտել Իրանի հետ գազատարի նախագիծը եւ աշխատում է այդ ուղղությամբ։ Մենք գազատարի կառուցում ենք մեր տարածքում՝ Գվադարից մինչեւ իրանական սահման», – հավաստիացրել է պաշտպանության նախարարը (!) Հավաջա Ասիֆը։ Իրանի նավթի նախարար Ավջին նշել է Իսլամաբադի շահգրգռվածությունը Պակիստան գազ արտահանելու հարցում՝ այդ թեման քննարկելու համար հանդիպելով Պակիստանի նավթի պետական նախարարի հետ Cost of doing business with Iran? US warns Pakistan of sanctions risk | Politics News | Al Jazeera:

Գվադարը «Չին-Պակիստանյան տնտեսական միջանցքի» հիմնական ենթակառուցվածքային օբյեկտներից մեկն է, որի օբյեկտներն ու դրանցում զբաղված աշխատողները ենթարկվում են բելուջական անջատողական եւ արմատական կրոնական խմբավորումների պարբերական հարվածներին, որոնց հետեւում կանգնած են ԿՀՎ-ն եւ նրա նմանները։

Իրանի համար «Միր» խողովակաշարի անվտանգության ապահովումը ոչ միայն տնտեսական հրամայական է, այլեւ ռազմավարկան անհրաժեշտություն՝ դիվերսիֆիկացնել էներգակիրների արտահանումը եւ նվազեցնել տնտեսական լարվածությունը՝ պայմանավորված պատժմիջոցներով եւ աշխարհաքաղաքական լարվածությամբ: Լուրջ ճնշում է գործադրվում նաեւ Պակիստանի վրա. Բավական է հիշել հայտնի քաղաքական գործիչ Իմրան Խանին իշխանությունից հեռացնելու սկանդալային պատմությունը, որը հանդես է գալիս անկախ արտաքին քաղաքականության օգտին: Իրանից գազատարի կառուցումը կարող է վտանգել Պակիստանի կողմից Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի ստացման հեռանկարները: Իսլամաբադում Ամերիկայից դեռ թույլտվություն չեն խնդրել խողովակաշարի շինրարությունը շարունակելու համար, ինչը վկայում է շարունակվող անորոշության եւ նախագծի իրականացման հնարավոր հետեւանքների վերաբերյալ տատանումների մասին: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ հարավասիական երկրի գործող իշխանությունները, որն ակտիվորեն զարգացնում է կապերը Չինաստանի հետ եւ որին ուշադիր հետեւում են Հնդկաստանում, ստիպված են հաշվի առնել փոփոխվող (թեկուզեւ ոչ այնքան դինամիկ) իրողությունները։ Իրանի հետ սահմանային փոխգործակցության ամրապնդումը, ներառյալ փոխշահավետ «գազային» նախագծի վերսկսումը, պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ։Iran and Pakistan’s Peace Pipeline Conundrum – The Diplomat

Հ.Գ. վերջերս պակիստանցի իշխնամետ քաղաքական գործիչն ակնարկել էր հարեւան Հնդկաստանի հետ առեւտրի հնարավոր վերսկսման մասին։ Ու թեեւ ներկայիս իրողություններում դա քիչ իրատեսական է, այնուամենայնիվ, Իրանի հետ առեւտրի զարգացումը գոնե մասամբ կկայունացներ ծայրահեղ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը ավելի քան 220 միլիոն բնակչություն ունեցող երկրում, որը մշտապես գտնվում է էներգետիկ կոլապսի եզրին (որի մեղմացմանը կնպաստեր Պակիստանում գոնե առաջին 80 կիլոմետրի շինարարության ավարտը) եւ այլն: Ինչ վերաբերում է Ռայիսին, ապա Պակիստանից հետո նա մեկօրյա այցով եղել է Շրի Լանկայում՝ այդ երկրի նախագահ Ռանիլ Վիկրամասինգհեի հրավերով։ Ուղեւորության հիմնական իրադրձությունը Ռայիսիի մասնակցությունն էր կղզու հարավ-արեւմուտքում գտնվող «Ումա Օյա» բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքային նախագծի պաշտոնական բացման արարողությանը, որը ներառում է երկու ամբարտակ եւ 120 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան: Հիդրոտեխնիկական համալիրը համարվում է Շրի Լանկայում քաղաքացիական շինարարության ոլորտում ամենամեծ նախագիծը, որի արժեքը կազմում է գրեթե 500 միլիոն դոլար․ կառուցվել է Իրանից ինժեներների մասնակցությամբIranian President's Visit to Pakistan Amidst Geopolitical Tensions (journal-neo.su)

 

Ալեքսանդր Գրիգորիեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի