Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը: Նախօրեից ներքաղաքական խժդժություններ են սկսվել իշխանություն-ընդդիմություն դաշտում։ Նախօրեին Բաբայանի հանրահավաքը դադարեցվեց Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում: Ընդդիմադիր դաշտում չեն ցանկանում դրանց մասնակցել։
Մեզ ասացին, որ ԱԺ ընդդիմությունը կասկածներ ունի, որ Բաբայանն ու Հարությունյանը միասին են գործում, ուստի չեն ուզում մտնել այդ խաղի մեջ: Նրանք կարծում են՝ եթե նախագահը պատրաստ է ընդառաջ գնալ Սամվել Բաբայանի հանրահավաքին հրապարակ դուրս եկած մոտ հազար հոգուն, ապա ինչո՞ւ չի ընդառաջում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ մայիսի 9-ի հանրահավաքի հազարներին։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ռուբեն Վարդանյանն ու խորհրդարանի 4 ուժերը` արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ-ների հետ, ճգնաժամից դուրս գալու ծրագիր են ներկայացրել իշխանություններին։ Որպեսզի ներքաղաքական իրավիճակը չսրվի, Հարությունյանը հնարավոր է կոնսուլտացիաներ սկսի թե՛ Բաբայանի, թե՛ Վարդանյանի շուրջ համախմբվածների եւ նրանց ներկայացրած ծրագրերի շուրջ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։