|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Արցախում հրադադարի հաստատումը հնարավոր եղավ ապահովել ռուսական խաղաղապահ զորախմբի ներգրավման միջոցով: Վերջինիս ներկայությունն ընդունելի էր հակամարտող երկու կողմերի համար էլ: Հրահրելով պատերազմը՝ Թուրքիան ցանկանում էր խախտել Անդրկովկասում առկա ուժային հավասարակշռությունը: Չնայած նա հասավ որոշակի տարածաշրջանային ներկայության, բայց չհաջողվեց էական փոփոխել Անդրկովկասի ուժային հիմնական հարաբերակցությունը:
Նախորդ օրը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա: Ըստ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդության շնորհիվ են Արցախում ռազմական գործողությունները դադարեցվել, և սկսվել է ճգնաժամի կարգավորման գործընթացը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: