կարևոր
883 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-12 17:55
Աշխարհ

Ռուսաստան եւ Իրան. ինչն է խոչընդոտում երկկողմ փոխգործակցության ակտիվացմանը

Ռուսաստան եւ Իրան. ինչն է խոչընդոտում երկկողմ փոխգործակցության ակտիվացմանը
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրման ամսաթիվը դեռ որոշված չէ, կողմերը հարմար ժամանակ են ընտրում: Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նաեւ հայտնել էր, որ Իրանի նախագահի Ռուսաստան այցի կոնկրետ ժամկետներ դեռեւս չկան:

Հոկտեմբերի 11 - ին Թուրքմենստանում կայացած «Ժամանակների եւ քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը խաղաղության եւ զարգացման հիմքն է» միջզգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած զրույցի ընթացքում: Պուտինը եւ Փեզեշքիյանը պայմանավորվել են «մեծ» պայմանագրի ստորագրման մասին Իրանի նախագահի Ռուսաստան առանձին այցի ընթացքում: Հոկտեմբերի 23-ին Կազանում, BRICS-ի XVI գագաթնաժողովի շրջանակներում, տեղի ունեցավ երկու նախագահների երկրորդ հանդիպումը երկու շաբաթվա ընթացքում: «Վերջերս մենք բավականին բովանդակալից եւ, կարծում եմ, օգտակար զրույց ունեցանք Աշխաբադում, քննարկեցինք երկկողմ համագործակցության հիմնական ասպկտները եւ տարածաշրջանային առավել արդիական թեմաները», – նշել Ռուսաստանի ղեկավարը՝ հավելելով, որ «մեր հարաբերությունների արդիական խնդիրներից մեկը առեւտրատնտեսական համագործակցության դրական դինամիկայի ամրագրումն է» եւ «շարունակել առավել արդիական միջազգային թեմաների քննարկումը՝ ներառյալ Մերձավոր Արեւելքում իրադարձությունների դրամատիկ զարգացումը, Սիրիայում եւ Անդրկովկասում տիրող իրավիճակը»:

Արեւմուտքի աննախադեպ ճնշումը Մոսկվայի եւ Թեհրանի վրա նրանց դրդում է ավելի սերտ եւ ամուր մերձեցման, երկկողմ հիմքի վրա համագործակցության, ՌԴ ԱԳՆ «Միջազգային կյանք» ամսագրի կայքում գրում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Վլադիմիր Սաժինը: Ստեղծված դրամատիկ իրավիճակում Իրանը պետք է իմանա, թե ինչպես Ռուսաստանը կարձագանքի իրադարձությունների այս կամ այն զարգացմանը։ Ուստի, ըստ հայտնի ռուս իրանագետի,  «չի կարելի բացառել, որ հենց իրանական ղեկավարությունը, որն արդեն վաղուց պատրաստվում էր իսրայելական հարվածին, հանդես եկավ Աշխաբադում Պուտինի եւ Փեզեշքիյանի միջեւ հրատապ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։ Թվում է, թե դա ճիշտ քայլ էր։ Ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ ընդամենը մեկ օրը (կամ գիշերը) կարող է արմատապես փոխել իրավիճակը ոչ միայն մերձավորարեւելյան տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում, երկու կարեւորագույն երկրների առաջնորդների ժամանակին անձնական ծանոթությունն ու նրանց երկխոսությունն ուղղակի անհրաժեշտ են»։

Կարելի է վստահորեն ենթադրել՝ Կազանում առաջնորդները քննարկել են թեմաներ, որոնք անմիջականորեն առնչվում են մեր երկու պետությունների շահերին։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք միասին միջազգային ասպարեզում, եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականները հաճախ շատ մոտ են։ Ընդհանուր առմամբ ընդգծեմ՝ Ռուսստանի եւ Իրանի մոտեցումները գլոբալ օրակարգի վերաբերյալ մոտ են կամ լիովին համընկնում են։ Մեզ միավորում է արդար բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման, միջազգային նորմերի պահպանման, ՄԱԿ – ի կենտրոնական դերի պահպանման ձգտումը», - հայտնել է Ռուսաստանի նախագահը։ Իրոք, Մոսկվան եւ Թեհրանը միասնական ճակատով են հանդես գալիս ընդդեմ հավաքական Արեւմուտքի հակառուսական եւ հակաիրանական ակցիաների, հանուն նոր արդար աշխարհակարգի։ Միեւնույն ժամանակ, Սաժինն ուշադրություն է հրավիրում Պուտինի հայտարարության մեջ հնչած «հաճախ» բառի վրա, որն այս համատեքստում նշանակում է «ոչ միշտ»:

Դա միանգամայն բնական է. դիրքորոշումների բացարձակ միասնություն չկա ոչ մի տեղ եւ երբեք, հատկապես, երբ խոսքը գնում է հաստատված դիվանագիտական ավանդույթներ եւ ազգային շահեր ունեցող խոշոր պետությունների մասին։ Թե մեր պարբերականի, թե այլ լրատվամիջոցների հրապարակումներում նշվել է Հարավային Կովկասում իրավիճակի առանձին ասպեկտների (ենթադրյալ «Զանգեզուրի» կամ «Արաքսի միջանցքի» (տես՝ «Արաքսյան միջանցքը» Կովկասի նոր կոմունիկացիոն ճարտարապետության մեջ 20240202 Vpoanalytics հոդվածը-ԳՄգործունեության մեխանիզմների) վերաբերյալ մոտեցումների տարընթերցումների մասին, թե Հորմուզի նեղուցի մի քանի կղզյակների շուրջ Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ վաղեմի վեճի մասին։ Ռուսական եւ իրանական կոնտինգենտներն այս կամ այն կերպ համագործակցում են Սիրիայում, որը պարբերաբար ենթարկվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումներին իրանամետ ուժերի ենթադրյալ դիրքերի վրա (այդպիսի հարվածներից մեկը տեղի է ունեցել Խմեյմիմ բազայի մերձակայքում), ինչը լրացուցիչ կոնֆլիկտային դաշտ է ստեղծում։

«...Մինչեւ վերջերս Պուտինը եւ վարչապետ Նեթանյահուն լավ անձնական հարաբերություններ ունեին», - շարունակում է Սաժինը: – Ամեն ինչ փոխեց ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին (որը Իսրայելի ամենատես հատուկ ծառայությունները տարօրինակ պատահականությամբ ծրագրել էին՝ մոտավորապես 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին- հեղ) եւ Թել Ավիվի կոշտ պատասխանները: Ըստ էության, դա նոր մերձավորարեւելյան պատերազմի սկիզբն էր։ Մոսկվան, որը դատապարտել Է ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական գործողության համար, միաժամանակ հանդես է եկել Գազայում Իսրայելի, ապա նաեւ Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ գործողությունների կտրուկ քննադատությամբ, ինչն, իհարկե, հանգեցրել է ռուս-իսրայելական հարաբերությունների սառեցմանը: Սակայն ակնկալել, որ Ռուսաստանը կհամաձայնի Իսրայելին ոչնչացնելու Իրանի գլխավորած «Դիմադրության առանցքի» պահանջներին, իմաստ չունի»։

Աշխաբադյան հանդիպմանը Մասուդ Փեզեշքիայնը Ռուսաստանին կոչ է արել «ավելի ակտիվ դեր խաղալ կանանց եւ երեխաների նկատմամբ նկատմամբ հանցագործությունների սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) դեմ  Լիբանանում եւ Գազայում»։ Սակայն, ըստ Սաժինի, «այսօր կարիք չկա խոսել Իսրայելի գործողություններին ՌԴ ավելի կոշտ մոտեցման մասին։ Ռուսաստանը պատրաստ չէ ներգրավվել Մերձավոր Արևելքում ռազմական առճակատման մեջ, որը հղի է ԱՄՆ-ի մասնակցությամբձգտում է հեռու մնալ լայնամասշտաբ հակամարտությունից եւ կարող է սահմանափակվել Իրանին բարոյական, դիվանագիտական, քարոզչական աջակցությամբ եւ, հնարավոր է, պաշտպանական զենքի որոշ մատակարարումներով»։ Իր կողմից, եւ ինքը՝ Իրանը, «նույնպես չի ցանկանում խորանալ էսկալացիայի մեջ, որը պատրաստ է ժամ առ ժամ սրվել։ Այստեղ, չնայած, իհարկե, մեծ պատերազմը չընդունելու տարբեր պատճառներին, տարածաշրջանում իրադրության կայունացման տարբեր հայացքներին եւ մոտեցումներին, ցանկալի է, որ Մոսկվան ևեւ Թեհրանը փորձեն ընդհանուր կուրս ձևավորել՝ ուղղված այդ չափազանց վտանգավոր զինված հակամարտության վերացմանը»։

Աջակցելով Իրանի մասնակցությանը ոչ արեւմտյան ինտեգրացիոն ձեւաչափերում՝ ինչպիսիք են ՇՀԿ-ն եւ BRICS-ը,  Պուտինը փաստել է. «(երկկողմ) ապրանքաշրջանառության աճ» 2023 թ-ին Կասպից ծովի հարեւանները 4 միլիարդ դոլարի առեւտուր են արել։ (Համեմատության համար նշենք՝ Ռուսստանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանռությունը 2023ին նույնպես կրճատվել է, բայց մինչեւ 57 մլրդ դոլար, որի հիմքը Սեւ ծովով խողովակաշարերով ռուսական էներգառեսուրսների մատկարարումն էր)։ «Տնտեսական եւ մշակութային առումով մեր կապերն օրեցօր ամրապնդվում են եւ դառնում ավելի հուսալի ... Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության աճող միտումը, հաշվի առնելով երկու երկրների բրձրագույն առաջնորդների կամքը, պետք է արագացվի այդ կապերն ամրապնդելու համար», – իր կողմից հայտարարել է Իրանի նախագահը: Հայրենիք վերադառնալուց հետո նա նշել է, որ «Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը կառուցողական խորհրդակցություններ են անցկացվել երկու երկրների միջեւ գազային, ավտոմոբիլային, երկաթուղային, էներգետիկ եւ նավթաքիմիական համագործակցության ոլորտներում համաձայնագրերի եւ պայմանագրերի վերաբերյալ: Որոշում է կայացվել արագացնել համաձայնագրերի իրականացումը»։

Արդեն Կազանում ՌԴ ղեկավարը հստակեցրել է ռուս-իրանական համագործակցության հիմնական ուղղությունները. «Առաջնահերթությունների թվում են այնպիսի խոշոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը, ինչպիսիք են իրանական երկաթուղային ենթակառուցվածքի զարգացումը Հյուսիս – Հարավ միջզգային տրանսպորտային միջանցքի մասշտաբային նախագծի առաջմղման շրջանակներում, «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ էներգաբլոկների կառուցումը։ Եվ, իհարկե, տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստում է 2023 թ- ի վերջին Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ստորագրված ազատ առեւտրի համաձայնագիրը։ Լավ է ընթանում նաեւ մշակութային-հումանիտար համագործակցությունը»։

Ռուս-իրանական տնտեսական կապերի ընդլայնմանը խանգարում են որոշ օբյեկտիվ գործոններ։ «Այսպես, երկու տնտեսություններում էլ մեծ է պետական կորպորացիաների եւ խոշոր կապիտալի դերը, որոնք սերտորեն փոխկապակցված են բյուրոկրատական ապարատի հետ, Ռուսաստանի եւ Իրանի արտահանման կառուցվածքն այնպիսին է, որ միմյանց ապրանքների նկատմամբ սպառողական պահանջարկը չափազանց աննշան է (2023 թ-ին գյուղմթերքը կազմել է դեպի Իրան ռուսական արտահանման 81.1% - ը եւ ներմուծման 57.8% - ը, ինչը վկայում է այլ ապրանքների սահմանափակ անվանացանկի մասին), տրանսպորտային ծախսերը ուռճացված են ժամանակակից լոգիստիկյի, երկու երկրներում բիզնես վարելուն խիստ խանգարում են բյուրոկրատական խոչընդոտները, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների մոտ աղոտ պատկերացումը գործընկեր երկրում գործարար պրակտիկայի առանձնահատկությունների մասին եւ այլն...»,- թվարկում է շատ բանիմաց իրանագետ արեւելագետը։ Պետք չէ անտեսել նաեւ հյուսիսային հարեւանի հետ համագործակցության նկատմամբ իրանական վերնախավի շատ ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը՝ պաշտոնյաներից մինչեւ լրագրողներ եւ մշակույթի գործիչներ, ինչը բնավ «չի նպաստում ԻԻՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ամենատարբեր մակարակներում հարաբերությունների զարգացմանը, ոնւյնիսկ այն դեպքում, երբ օբյեկտիվորեն գլոբալ քաղաքական իրավիճակը պահանջում է սերտ համագործակցություն»:

Այդ պատճառով պարզապես անհրաժեշտ է թվում, առանց ապագային հետաձգելու, վերացնել կամ մեղմել առկա խոչընդոտները՝ ի շահ ոչ միայն Մոսկվայի եւ Թեհրանի, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքի։ Սեպտեմբերի 12-ին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Պուտինը՝ «վերջին տարիներին ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել», որից պետք է օգտվել:

Այս առաջադրանքի հրատապ բնույթի ըմբռնումը, անշուշտ, առկա է: «Ես անձնական վերահսկողության տակ եմ վերցրել մեր պայմանավորվածությունների իրականացումը... Ես անձամբ եւս մեկ անգամ կզբաղվեմ այդ գործով, որպեսզի բոլոր պայմանագրերը, փաստաթղթերը հնարավորինս շուտ ստորագրվեն», – Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում Սաժինը: Երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի դուրս բերելուն կնպաստի նաեւ Իրանի նախագահի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին միջպետական մեծ պայմանագրի ստորագրումը, որի ամսաթիվը դեռեւս համաձայնեցվում է: Մոսկվայում Իրանի դեսպան Կ. Ջալալի խոսքերով, բացի «մեծ» պայմանագրից, որը կարող է հաստատվել առաջիկա ամիսներին, առաջնորդների ստորագրությունները պահանջում են նաեւ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ռուսական գազն Իրան տեղափոխելու մասին համաձայնագիրը եւ Հյուսիս – Հարավ միջանցքի մասին համաձայնագիրը:

 

Ստանիսլավ Կոտյոլկին

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի