Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակի հրամայականն է, որպեսզի պետության ներսում հնարավոր լինի ամբողջ քաղաքական սպեկտրի ռեսուրսը հավաքել. անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը և այսօր ստորագրվելիք հուշագրին` լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցությունը պաշտոնների համար չէ, բայց կադրային հարցեր բարձրացնելը օրինաչափ է:
«Դաշնակցության համար այս համագործակցությունն ի՞նչ կարժենա` հաշվի առնելով այն, որ հասարակության մի լայն հատված չի վստահում ՀՀԿ-ին, և արդեն իսկ մամուլում շրջանառվում է այն տեսակետը, որ Դաշնակցության արտերկրի և մարզային կառույցները դեմ են համագործակցությանը» հարցին Հակոբյանը պատասխանեց. «Ես կողքից գնահատականներն անլուրջ եմ ընդունում: Մի տեսակ կա, որը հիմնավորապես չի ընդունում Դաշնակցությանը, ինչ էլ անի, չի ընդունի»:
Նա նշեց նաև, որ կարևոր է այն, թե հետագայում կարո՞ղ են մարտահրավերներին դիմակայել և գործնականում ապացուցել, որ համագործակցությունն արդյունավետ է:
Հարցին թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կվերադառնա՞ ՀՅԴ, Հակոբյանը պատասխանեց` ոչ.
«Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Դաշնակցությունը նախևառաջ գաղափարախոսություն է, արժեքային համակարգ, իսկ կազմակերպչական կառույցն արդյունք, հետևանք է այդ գաղափարախոսության: Մարդիկ կարող են այդ կառույցում չլինել կամ ինչ-որ ժամանակ եղած լինել, բայց մնում են իրենց գաղափարախոսության, որդեգրած արժեքային համակարգում: Այս ընթացքում ես երբեք չեմ հեռացել իմ քաղաքական արժեհամակարգից»,- ասաց նա: