Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում պատմել է իր և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին: «Արթուր Դանիելյանն էր` երկու, ամենայն հավանականությամբ, «Ադեկվադների» հետ, մեկին դեմքով ճանաչում եմ, զբոսնելիս սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան՝ ծեծկռտուք սկսվեց, ինչից իր քիթն է վնասվել, ամենայն հավանականությամբ, իմն էլ մի քիչ՝ քիմքիս մասը, ես նորմալ եմ»,- մանրամասնեց նա` հավելելով, որ Արթուր Դանիելյանի հետ եղած 2 անձինք փորձել են կանգնեցնել ծեծկռտուքը:
Հարցին` դիմե՞լ եք Ոստիկանություն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հիմա ոստիկանների հետ եմ»:
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրենց միաբանությունից Արթուր Դանիելյանի լուսանկարը եւ գրառում արել:
«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-նշել է նա:
Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։