|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի նախագահը կրկին դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում ընդհանուր բանավեճերի ժամանակ ունեցած ծավալուն տեսաուղերձը նվիրել Հայաստանին եւ Հայաստանի իշխանություններին քննադատելուն ու հերթական անհիմն մեղադրանքերը հնչեցնելուն. տեղեկացնում է «Երկիր Մեդիա»-ն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, իրենց հայտարարություններում ընդգծել են, որ ստատուս քվոն անընդունելի է: Մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դա բավարար չէ: Գործողություններ են պետք»,-ասել է Ալիեւը՝ հավելելով, թե Մինսկի խմբի բոլոր 11 անդամ երկրները պետք է ակտիվ ներգրավված լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ հավանաբար նկատի ունենալով եղբայրական Թուրքիային, որը շարունակում է իրավիճակն ապակայունացնող իր դիրքորոշումն ու անվերապահ աջակցություն հայտնում Ադրբեջանին:
Ալիեւը նաեւ Հայաստանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու, մարդու իրավունքները խախտելու, միջազգային մակարդակով փողերի լվացման համար, մեղադրանքներ, որոնք լավագույնս բնորոշում են հենց Ադրբեջանին: