|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դարձյալ հանդես է եկել կոչով` այս անգամ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով անհապաղ ազատ արձակել NİDA կազմակերպության 7 ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են մարտի 10-ին Բաքվում բողոքի ակցիա կազմակերպելու համար. տեղեկացնում է Contact.az-ը:
Human Rights Watch-ի ներկայացուցիչ Ռեյչըլ Դենբերը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են լռեցնել երիտասարդների բողոքի ձայնը` այդ կերպ վախեցնելով մյուս ցուցարարներին:
Human Rights Watch-ը նշում է, որ NİDA-ի անդամներին ձերբակալելիս խախտվել են նրանց իրավունքները, եւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել երիտասարդներին: