Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջմղումը» խորագրով: Այս թեմայով բոլոր մակարդակների դիվանագետների մասնակցությամբ նման նիստը հազվադեպ պրակտիկա է։ Այդ պահվածքը պայմանավորված է այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողությունների ի հայտ գալով։
ԽՍՀՄ փլուզումից եւ երեք անկախ պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի ի հայտ գալուց հետո ակնհայտ էր նախկին խորհրդային հանրապետունների աշխարհաքաղաքական ընդհանրության լղոզումը, նրանք դադարեցին լինել ռուսական ծայրամաս։ Թափանցիկ դարձան նաեւ տարածաշրջանի երկրների եւ Արեւելյան Միջերկրական ծովի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ աշխարհաքաղաքական սահմանները։ Այն ժամանակ Բաքվի, Թբիլիսիի եւ Երեւանի դիվանագիտության վրա ընկավ անհավանական բարդ ծանրաբեռնվածություն՝ կառուցել նոր հարաբերություններ Մոսկվայի հետ եւ ինտեգրվել հարավային, արեւմտյան եւ արեւելյան պարագծով տեղակայված երկրների հետ կապերի աճող ցանցում։ Ընդ որում, տարածաշրջանը մտցվել է ոչ միայն իրանա-ռուս-թուրքական պատմական մրցակցության գոտի, այլեւ Արեւմուտքի հետ։ Բայց, ընդհանուր առմամբ, այն մնաց մեծ քաղաքակնության ծայրամասում՝ այնտեղ մոլեգնող հակամարտությունների պատճառով՝ ղարաբաղյան հակամարտություն եւ Վրաստանի դիմակայություն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ, ինչը դրսեւորվեց 2020ի սեպտեմբերին Ադրբեջանի համար հաղթական երկրորդ ղարաբաղյան պատերազմի նկատմամբ նրա վերաբերմունքով։ Դրա արդյոնքում ՄՈսկվան մնաց տարածաշրջանի գլխավոր ուժ, թեեւ սկսեց դրսեւորվել եւ Թուրքիայի գործնական մասնակցության բարձրացումը, եւ Իրանի փոքր-ինչ պասիվ մասնակցությունը տեղի ունեցող գործընթացներում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը նախատեսում է նոր տրանսպորտային ուղիների ստեղծում, որոնք կարող են Ռուսաստանը կապել Թուրքիայի եւ Իրանի հետ՝ նոր կապեր հաստատելով հարավի եւ Հյուսիսի, ինչպես նաեւ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Հնարավոր է, որ այն ուժեղացնում է ռուսական ներկայությունը տարածաշրջանում եւ նորովի կապում Կասպից ծովը, Միջերկրական ծովը եւ Պարսից ծոցը: Սակայն այս թեման սկսեց ավելի մեծ արդիականություն ձեռք բերել միայն 2022 թ-ի փետրվարին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից եւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ «լայն պատժամիջոցների» ռեժիմի ներդրումից հետո։ Հարավային Կովկասը սկսեց, ասես, վերագտնել իր պատմական աշխարհագրությունը՝ որպես բազմաթիվ տարբեր ազդեցիկ հարեւաններ եւ խնդիրներ ունեցող տարածաշրջան եւ տարածաշրջանում բացառիկ ազդեցություն ունենալու Մոսկվայի հավակնությունները կասեցնելու միտումով, ինչը սկսեց դրսեւորվել առաջին հերթին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ չնայած նրա անդամակցությանը ՀԱՊԿ-ին եւ մասնակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Այս ամենը, ըստ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հայտարարության, «Փոխել է պատկերը տարածաշրջանում», եւ անհրաժեշտություն է առաջացել ինչ-որ կերպ հարմարվել նոր իրականությանը»: Սակայն Ռուսաստնի ԱԳՆ կոլեգիայի խնդիրը ոչ միայն նոր իրավիճակի ախտորոշումն էր, որն ավելի շատ կապված էր Հայաստանն ու, հնարավոր է, Վրաստանն իր տարածաշրջանային հենակետ դարձնելու Արեւմուտքի ջանքերի հետ, այլեւ նման սցենարների իրականացման գործում գործնական հակազդեցության մեխանիզմների ստեղծումը։ Ռուսաստանի ԱԳՆ ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է․ «անհրաժեշտ են համարել շարունակել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացմանը հասնելու քայլերը, այդ թվում՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ սահմանների սահմանազատման վերաբերյալ»:
Սա առաջին։ Երկրորդ. Անհրաժեշտ է Անդրկովկասի համար գործարկել 3+3 բանակցային ձեւաչափը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան), որը նախատեսում է տարածաշրջանում անվտանգության համակարգի ստեղծում միայն տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ։ Այստեղ ամեն ինչ միանշանակ չէ։ Հայաստանը, որը պաշտոնապես մասնակցում է այս ձեւաչփով խորհրդակցություններին, չի շտապում Թուրքիայի հետ դիվանագիտական եւ այլ հարաբերությունների բացակայության պատրվակով ձեւաչափով մասնակցելու որոշում կայացնել։ Վրաստանը նույնպես ձեռնպահ է մնում «Ռուսաստանի կողմից Աբխազիան եւ Հարավային Օսիան օկուպացնելու» պատրվակով եւ դրանում Արեւմուտքի ներկայացուցիչների բացակայության պատճառով։ Իրադարձությունների նման ընթացքի դեպքում, Լավրովի կարծիքով, տարածաշրջանին «սպասում է ուկրաինական սցենարը»։
Ուրեմն, Հարավային Կովկասում հավաքական Արեւմուտքի ազդեցության վերացումը» տարածաշրջանում Մոսկվայի գլխավոր նպատակներից մեկն է։ Ավելի ճիշտ՝ Երեւանը Մոսկվայի ռազմաքաղաքական եւ տնտեսական ազդեցության տիրույթում պահելու խնդիր է դրվում, բայց պետք է գործել առաջ անցնելու համար, որպեսզի չպարտվենք։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի