|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։
Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։
Նոյեմբերի 30-ին Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռե» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: