|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ մոսկովյան միջոցառումների գլխավոր նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է:
«Եվ, ինչպես արդեն նշեցի, այս պարագայում երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ եռակողմ հայտարարությունների դերը չափազանց էական է և պետք է վճռորոշ նշանակություն ունենա բոլոր հարցերի հանգուցալուծման գործում: Դա վերաբերում է և՛ խաղաղության պայմանագրին, և՛ կումունիկացիաների ապաշրջափակմանը, և՛ սահմանազատմանն ու դրան հաջորդող սահմանագծմանը: Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացի ապահովումն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայուն իրավիճակ ստեղծելու համար: Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի պատմական դերակատարում և ամենալուրջ շահերը, վստահ եմ ՝ մեր դաշնակիցները դա հասկանում են: Ուստի ձգտելու ենք անել հնարավորինս, որպեսզի այսօրվա միջոցառումները լինեն օգտակար և հստակ արդյունքներ տան», - ասել է Լավրովը: