|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի։ Այս մասին նոյեմբերի 30-ին հայտնել է քաղաքային ոստիկանությունը։«Ժամը 16:00-ի (տեղական ժամանակով, Երևանի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ) Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բռնկված հրդեհը խլել է 146 մարդու կյանք», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։Թայ Պո շրջանի Վան Ֆուկ Քորթ թաղամասի 32-հարկանի ութ շենքերից բաղկացած բնակելի համալիրում հրդեհը սկսվել և արագ տարածվել է նոյեմբերի 26-ի կեսօրին։
Բնակելի թաղամասում կար 2000 բնակարան, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։ Հրդեհի առաջացման պատճառները դեռ հետաքննվում են, սակայն մասնագետներն ասում են, որ կրակն արագ տարածվել է շենքերում շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող դյուրավառ ցանցերի և բամբուկե փայտամածների պատճառով։ Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։