|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ՔՊ–ականների համար պարզվում է՝ պատարագը մատուցելու է այլ եկեղեցու քահանա։
«Այսօր համացանցում շփոթմամբ տարածվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պետք է մասնակցի Ս. Պատարագի, որտեղ ամենայն հավանականությամբ պատարագիչ քահանան կատարելով քաղաքական պատվեր, պետք հակականոնկան կերպով զեղչի և չհիշատակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Մամուլում լուրեր են տարածվել որ վերոնշյալ Պատարագը պետք է մատուցի Տեր Արարատը, որը շփոթ է առաջացրել։
Ես Արարատ քահանա Պողոսյանս հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։
Իրականում Պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը, որը, եթե համարձակվի պատարագի կանոնից զեղչել և չհիշատակել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ` Տեր Արաբաթ»,– գրել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը։