|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Բնակիչներն ահազանգում են, որ Կոնդի 151 հասցեի տարածքում դիտահորերը վթարվել են. կեղտաջրերը լցվում են տներ:
«Կոնդի 151 հասցեի տարածքում դիտահորերը վթարվել են, ամբողջ կեղտաջրերը լցվում են մարդկանց տներ, պատկան մարմինները հրաժարվում են իրենց պարտականությունները կատարեն, մեզ օգնեն, դիմել ենք իրենց, պատասխանել են` ձեր միջոցներով խնդիրը լուծեք։ Այս պահին մենք, շուրջ 80 ընտանիքներով, հրավիրում ենք Վեոլիա Ջրի, Քաղաքապետարանի և Կենտրոն թաղապետարանի ուշադրությունը։ Ո՞ վ է պատասխանատու սրա համար, ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացու ուսերին բեռնեք ձեր անելիքը
Ի դեպ, այս 2 դիտահորերը, այսպես ասած սպասարկում են նաեւ Կոնդի 183,185,187, 189 հասցեների բնակիչներին»,- նշել են խնդրով մտահոգ բնակիչները: