|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հարավային Կովկասում գործընթացների ակտիվ մասնակից, դա ճանաչվում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Անկարայի կողմից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Իսկ ինչ վերաբերում է այն խոսքերին, թե Ռուսաստանը հեռանում է Կովկասից, ապա համաձայնել չեմ կարող։ Կարծում եմ ՝ ճիշտ հակառակն է. այս տարածաշրջանում Ռուսաստանը եղել է, կա և կլինի։ Ի դեպ, դա ընդունում են այստեղ գտնվող բոլոր պետությունները, այդ թվում՝ Թուրքիան, որի հետ մենք սերտ աշխատանքային շփումներ ենք պահպանում, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով», – ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն ձգտում է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։
Նա նշել է, որ Մոսկվան և Անկարան համատեղ ջանքերով առաջ են մղում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը: