կարևոր
4048 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-17 11:26
Քաղաքական

Լաչինի միջանցքի փակումը խաթարում է Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը․ Լիտվայի ԱԳՆ

Լաչինի միջանցքի փակումը խաթարում է Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը․ Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

Գրառման մեջ ասվում է․ «Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար հետևանքներ ունի Լեռնային Ղարաբաղի համար։ Նմանօրինակ զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժի իրականացմանը, այլև խաթարում են Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը»։