|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է ուժ կիրառել, եթե Մադուրոն չհեռանա պաշտոնից։
Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։ «Թրամփը Մադուրոյին ասել է, որ եթե նա կամավոր չհեռանա պաշտոնից, Միացյալ Նահանգները կքննարկի այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառում», – նշում է լրատվամիջոցը։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները բազմիցս ռազմական ուժ է կիրառել Կարիբյան ծովում ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավակները ոչնչացնելու համար։
Վաշինգտոնը պնդում է, որ գործողություններն իրականացվում են միջազգային հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։ Սա զգալիորեն սրել է Կարակասի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները։ Թրամփը, սակայն, վստահեցրել է, որ Վաշինգտոնը Կարակասի հետ պատերազմելու ծրագրեր չունի։