|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատեց, որ խաղաղ կարգավորման հնարավոր չէ հասնել առանց Եվրոպայի մասնակցության՝ հղում անելով ամերիկյան «28 կետերին»։ Այս մասին գրում է euronews-ը։
Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ, որտեղ նա բանակցություններ կվարի իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարի պայմանները մշակելու համար։
Հանդիպումից առաջ Մակրոնի վարչակազմը հայտարարել է, որ երկու առաջնորդները կքննարկեն «արդար և երկարատև խաղաղության» պայմանները: Անցյալ շաբաթ Կիևի հիմնական դաշնակիցներից մեկը՝ Մակրոնը, կոչ արեց արևմտյան դաշնակիցներին Ուկրաինային տրամադրել ամուր երաշխիքներ հրադադարի դեպքում: Նա հավանություն տվեց «ուժերի» տեղակայմանը ցամաքում, ծովում և օդում՝ հնարավոր խաղաղության համաձայնագրից հետո երկրի անվտանգությունն ապահովելու համար։
Փարիզը քննադատում է ԱՄՆ խաղաղության ծրագրերը՝ ասելով, որ դրանք Ռուսաստանի օգտին են։