կարևոր
2968 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 19:18
Քաղաքական

Արզումանյանի սպանության գործով ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել. նոր մանրամասներ

Արզումանյանի սպանության գործով ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել. նոր մանրամասներ

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Բորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալված Հակոբ Խաչատրյանը։ Նա սպանության գիշերը գտնվել է վարորդի՝ Արտակ Դիլանյանի կողքին։ Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ։ Նրանցից մեկը ծեծկռտուքի ժամանակ Արզումանյանին վրաերթի ենթարկած Արտակ Դիլանյանն է, ով արդեն կալանավորվել է։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև թաղային հեղինակություն «Մասիվցի Մոնչի» կողմնակիցներից մեկի նկատմամբ։

Մեր տեղեկություններով՝ իրավապահներն արդեն մի քանի օր է որոնում են հենց «Մասիվցի Մոնչի»-ին, որը դեպքից հետո լքել է իր մշտական բնակության վայրն ու այս պահի դրությամբ թաքնված է։

Ավելի վաղ գրել էինք, որ Բորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալվել էին ազատամարտիկ, Մասիվում հայտնի «Գիժ Ավոյի» ազգականը՝ Հակոբ Խաչատրյանը, և նրա ընկեր Արտակ Դիլանյանը։

Հիշեցնենք, որ չորս օր առաջ, կեսգիշերին, Նոր Նորքի Շոպրոնի փողոցում Մասիվում գործող հակադիր խմբավորումների հերթական բախումը ողբերգական ավարտ էր ունեցել․ սպանվել էր 31-ամյա Բորիս Արզումանյանը։ Այդ գիշեր Մասիվում հայտնի խմբավորումները հավաքվել էին «ռազբոռկայի»՝ նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ։ Ընդհարման կողմերից մեկը «Գիժ Ավոյի» ազգական Հակոբ Խաչատրյանն էր, իսկ մյուսը՝ թաղային հեղինակություն «Մասիվցի Մոնչի» շրջապատը։

«Իշխանության» տեղեկություններով՝ դեպքի պահին Խաչատրյանն ու Դիլանյանը ավտոմեքենայով վերադառնում էին հարսանեկան միջոցառումից և գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ Ըստ տեղեկությունների՝ «Մասվցի Մոնչի» կանչով հավաքվածները մահակներով, քարերով հարձակվել են Դիլանյանի եւ Խաչատրյանի վրա։ Ծեծկռտուքի ընթացքում վերջիններս փորձել են հեռանալ տարածքից և մյուս կողմին վախեցնելու նպատակով սկսել են անկանոն վարել մեքենան, ինչի հետևանքով էլ արձանագրվել է մահվան ելքով վրաերթը։ «Իշխանության» տեղեկություններով՝ մահացած Բորիս Արզումանյանը որեւէ առնչություն չի ունեցել հիշյալ խմբավորումների հետ, եւ ծեծկռտուքի պահին այդտեղ է եկել ընկերոջ խնդրանքով։

Լիա Սարգսյան