|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Իշխանություն» լրատվականը հայտնել է, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանն ամբողջությամբ մերժել է, հետեւաբար գեներալ-մայորի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։ Խաչատուրովն այս պահին գտնվում է Մոսկվայում, եւ Հայաստան կարող է վերադառնալ միայն իր սեփական կամքով։ Այս պայմաններում մեղադրյալի նկատմաբ միջազգային հետախուզում չի կարող հայտարարվել, սակայն վերջինս որպես մեղադրյալ պարտավորված է ինքնակամ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։
Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է դեռեւս 2021 թվականից քննվող քրեական գործից բոլորովին վերջերս մաս առանձնացված գործով, որով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում) հատկանիշներով