|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կիևը ցանկանում է մինչև 2025 թվականի վերջը ևս շուրջ 1 միլիարդ եվրո ստանալ Եվրոպայից՝ ամերիկյան զենք գնելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Ալյոնա Գետմանչուկին։
Ըստ հրապարակման՝ ՆԱՏՕ-ում երկրի դեսպանը նշել է, որ Ուկրաինան ակնկալում է մինչև տարեվերջ շուրջ 1 միլիարդ եվրո լրացուցիչ եվրոպական ֆինանսավորում ստանալ՝ ԱՄՆ-ից զենք գնելու համար։
Գետմանչուկը Bloomberg-ին տված հարցազրույցում հավելել է, որ Կիևում չափազանց երախտապարտ կլինեն դաշնակիցներից նոր հատկացումների համար, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակաբար տեխնիկա ստանալ PURL ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված PURL (Prioritised Ukraine Requirements List – Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ) նախաձեռնությունը չի նախատեսում Վաշինգտոնի կողմից ուղիղ ռազմական օգնության ցուցաբերում Ուկրաինային։ Այն ենթադրում է, որ Կիևի համար ամերիկյան զենքը գնում են եվրոպական երկրները։