|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։
«2025 թվականի նոյեմբերի 10-ին բողոքարկել էինք դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով մերժվել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերացման հստակ հիմնավոր միջնորդությունը: Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր կարգով քննության էր առնվել Վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր Մ. Պապոյանի կողմից: 2025 թվականի հուլիսի 8-ից ապօրինի կալանավորված ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց` տնային կալանքով և գրավով: Իհարկե նման խափանման միջոցը բնավ մեղմ չէ:
Հստակ պետք է արձանագրել, որ օրինաչափ է այն, որ Դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը փաստաբանական համայնքում միշտ բարձր է եղել ու միշտ բարձր է», - գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը::
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը։
Արամ Վարդեւանյանը հայտնել է, որ ընտրվել է տնային կալանք եւ 20 մլն դրամ գրավ։