Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Աշխարհաքաղաքական մեծ իրարանցում կամ մեծ փոթորիկ Անդրկովկասի համար վերջերս կանխատեսել էին քաթարական Al Jazeera գործակալությունը եւ թուրքական Anadolu Ajansı-ը։ Նրանք ելնելով, որ Հայաստանը, ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելով եւ ամեն ինչում մեղադրելով Ռուսաստանին, «կսկսի հեռանալ Մոսկվայից՝ բարձրաձայն կռվելով նրա հետ եւ կմոտենա ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին»։ Ավելին, ենթադրվում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Մոսկվայից տեղափոխելով արեւմտյան հարթակներ՝ «Երեւանին կհաջողվի ամեն ինչի շուրջ հակառուսական հիմունքներով պայմանավորվել Բաքվի եւ Անկարայի հետ եւ Ռուսաստանին դուրս մղել այդ տարածաշրջանից»։ Ընդ որում, շատ հայ եւ արեւմտյան փորձագետներ գրեթե միակարծիք էին՝ Երեւանը մի քանի նախնական քաղաքական նախերգանքներից հետո հարց է բարձրացնելու ՀԱՊԿ-ում իր մասնակցության դադարեցման մասին, որը համարվում է հետխորհրդային «դարաշրջանում» ռազմական անվտանգության ոլորտում կարեւորագույն կառույց: Արդյունքում պարզվեց՝ Վրատանից հետո Անդրկովկասում արեւմտյան ազդեցության եւս մեկ անկլավի ի հայտ գալ չեն ցանկանում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը, իսկ Երեւանը կարող է դառնալ աշխարհաքաղաքական վտարանդի սեփական շրջապատում՝ «արեւմտյան թիկունքում» թաքնվելու հույսերով։ Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանն ու իր թիմն անընդհատ հայտնվում են իրադարձությունների պոչում, չեն կարողանում հաշվարկել Ալիեւի հնարավոր գործողություններն ու դիվանագիտական մանեւրելու կարողությունները: Մասնակցելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններին արեւմտյան հարթակներում՝ նա բացահայտեց հայկական արտաքին քաղաքականության մտադրություններն ու նպատակները եւ ճիշտ ժամանակին սկսեց իր շեշտադրումները դնել՝ փոխելով բալանսները տարածաշրջանում։ Ավելի ճիշտ, նա սկսեց այնտեղ վերաձեւակերպել աշխարհաքաղաքական մրցակցության ուղղությունները դեպի ոչ տարածաշրջանային խաղացողների մասնակցության չեզոքացում, ինչն ակնհայտ դարձավ ԲԱՄ-ի հոբելյանի առիթով Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո։
Նրան հաջողվել է վերացնել Մոսկվայի հետ հարաբերություններում գլխավոր զսպող գործոնը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հավասարակշռությունը։
Երկրորդ՝ Պուտինի հետ բանակցություններում, թերեւս, առաջին անգամ Հայաստանի մասին հիշատակում չեղավ եւ մատնանշվեց Ռուսաստանի դերի գործոնը ոչ միայն «Կովկասում տարածաշրջանային անվտանգության առումով», այլեւ «ավելի լայն աշխարհագրության մեջ»։
Երրորդ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրը սկսեց երկկողմանի ռեժիմի անցնել առանց միջնորդների, ինչը ներկայիս պայմաններում նշանակում է Արեւմուտքի անջատում բանակցային գործընթացից։ Այժմ սահմանների դելիմիտացիայի, կոմունիկացիաների բացման եւ խաղաղության պայմանագրի համաձայն Ադրբեջանը մտդիր է ինքնուրույն գործել միայն Հայաստանի հետ շփման մեջ, որն այդ ուղղությամբ պոտենցիալ մնում է առանց «արեւմտյան թիկունքի»:
Չորրորդ, ինչպես եւ ենթադրվում էր, իրադարձությունների նման ընթացքը քննադատության նոր տարափ է առաջացրել Ադրբեջանի հասցեին Արեւմուտքի կողմից։ Ելույթ ունենալով «СОР-29-ը եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» միջազգային համաժողովում՝ Ալիեւը հայտարարել է, որ արեւմտյան երկրները «փաստացի սառը պատերազմ են սկսել Ադրբեջանի դեմ»: Նրա խոսքով՝ «մենք հայելային միջոցներ ենք ձեռնարկում եւ կարմիր գծեր չենք անցնում։ Միակ հնարավոր ռիսկերը, որոնց մենք կարող ենք բախվել, կարող են գալ արտերկրից: Մենք պետք է փակ պահենք մեր դարպասները խնդիրներ ստեղծողների համար եւ բաց պահենք մեր նվիրյած հյուրերի համար»: Ի վերջո, Թուրքիան հայտարարել է՝ մտադիր չէ «դիվանագիտական հարաբերթյունները վերականգնելու համար Հայաստանի հետ սեպարատ բանակցություններ վարել առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի»։
Այժմ տարածաշրջանում իրադարձությունների հետագա ընթացքի ենթադրվող սցենարը, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, կարծես «Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացման ջանքերի շարունակությունն է՝ ներառյալ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան»: Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Փաշինյանը «կարճաժամկետ հեռնկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր»: Դա հանգեցնում է այն մտքին, որ պատրաստվում է հայ առաջնորդի այցը Մոսկվա։ Ճեպազրույցի ժամանակ Զախարովան ասել է՝ Ռուսաստանը Հայաստանից «հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմնավորվածությունների» մասին տեղեկությունների հայտնվելուց հետո», եւ որ «Մոսկվայում չեն զարմանա, եթե պարզվի, որ Բրյուսելում ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչներն իսկապես Երեւանին են պարտադրել ծրագրեր, որոնք ենթադրում են ռուսական ռազմակյանի եւ ռուս սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մասնագետներով»: Այս իրադարձությունների ֆոնին Մոսկվան եւ Երեւանը բավականին հարցեր են կուտակել, եւ կողմերը պետք է լուրջ խոսակցություն ունենան չափազնց զգայուն հարցերի շուրջ։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի