կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-10 15:59
Մշակույթ

«Ոսկե ծիրան 2014». անվանի կինոռեժիսորները վարպետության դասերով հանդես կգան Հայաստանում

«Ոսկե ծիրան 2014». անվանի կինոռեժիսորները վարպետության դասերով հանդես կգան Հայաստանում

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի նույնպես կազմակերպել է մի շարք վարպետության դասընթացներ:

 

Հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆիստ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը:

 

Հուլիսի 15-ին ռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան-Կեն:

 

Հուլիսի 17-ին վարպետության դաս կանցկացնի անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Դասախոսությունը վերնագրված է «Աֆրո-ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»:

 

Հուլիսի 18-ին սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ և գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան), իսկ հուլիսի 19-ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:

 

Վարպետության բոլոր դասերը տեղի կունենան «Նաիրի» կինոթատրոնում /սկիզբը՝ 15-ին, մուտքն ազատ է/: