|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հունիսի 4-6-ը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել է վարպետության դասեր` ֆլամանդացի նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ: Վարպետության դասերն անցկացվում է «Յամադա» հիմնադրամի «Յամադա ֆաունդ-2015» դրամաշնորհային ծրագրի` «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթի շրջանակում:
Մրցույթի կազմակերպիչներն են` Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի /IBBY/ հայաստանյան կոմիտեն, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը:
Դասընթացին մասնակցում են մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած նկարազարդողները: Ավելի վաղ` մանկապատանեկան գրականության ոլորտում ստեղծագործողների շրջանում անցկացվել էր «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով եռօրյա վարպետության դասեր, որի մասնակից գրողներն առաջիկայում կներկայացնեն իրենց ստեղծագործությունները: Դրանք ձևավորվել են Կլաաս Վերպլանկի վարպետության դասերի մասնակից նկարազարդողների կողմից և կհրատարակվեն առանձին գրքով:
Կլաաս Վերպլանկը նկարազարդում է գրքեր, ինչես նաև նրա աշխատանքները հրապարակվում են «Նյու Յորք Թայմս», «Դե Ստանդարտ», «Հյումո» և այլ հեղինակավոր ամսագրերում: Կլաաս Վերպլանկը հանդիսանում է ֆլամանդական նկարազարդողների ակումբի հիմնադիր անդամ: Նա արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, պատվոգրերի և մեդալների. այդ թվում՝ «Հանս Քրիստիան Անդերսեն» մեդալի, Բոլոնիայի Ռագազի հատուկ մրցանակի, ներկայացվել է Աստրիդ Լինդգրենի մրցանակաբաշխությանը, ընդգրկվել Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի /IBBY/ «Պատվո ցուցակում»: