Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է գրել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին․
«Հարգելի Կոնստանտին Ֆեոդորի:
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։
Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները, անգամ նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարը ոչ ադեկվատ մարդ է, 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը, իմ կարծիքով, չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին։
Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Ուկրաինայի ճակատամարտը, Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
Առաջին դոմինոն արդեն ընկել է։
Սրտիս ցավով եմ գրում եմ ձեզ՝ որպես իմ երկրի իսկական հայրենասերի և որպես Հայաստանի հավատարիմ բարեկամի, ով հասկանում է Ղարաբաղում տեղի ունեցածի բոլոր հետևանքները։
Հարգանքով՝
«Ղարաբաղ» կոմիտեի նախագահ
Հայաստանի առաջին վարչապետ (1990-91 թթ․)
Հայաստանի պաշտպանության նախարար (1992-93 թթ.)
Վազգեն Մանուկյան»։