կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 17:46
Հասարակություն

ՀՅԴ օրակարգը մի քանի էջ ունի, և Բյուրոյի ընտրությունը վերջին կետն է. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ օրակարգը մի քանի էջ ունի, և Բյուրոյի ընտրությունը վերջին կետն է. Գեղամ Մանուկյան

Հունվարի 15-ին մեկնարկում է ՀՅԴ-ի Ընդհանուր ժողովը: Ի դեպ՝ շուրջ երկու տասնամյակ հետո առաջին անգամ ՀՅԴ-ն իր այս հավաքն անցկացնում է արտահերթ խորհրդարանական ուժի կարգավիճակով:

 ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դա իրենց համար անսովոր չէ, քանի որ իրենց օրակարգային հարցերն այնքան շատ են ու բովանդակալից, որ «սովորական մարդու համար կարող են սարսափելի թվալ»:

Լուրեր են պտտվում, որ այս ժողովի ժամանակ կարող է փոխվել ՀՅԴ ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այդ պոստը երկար տարիներ զբաղեցնում է Հրանտ Մարգարյանը: «ՀՅԴ օրակարգը մի քանի էջ ունի, և Բյուրոյի ընտրությունը վերջին կետն է: ՀՅԴ ժողովների ժամանակ շատ ավելի կարևոր են ռազմավարական և ազգային հարցերը։ Դրանից հետո նոր ընտրում ենք Բյուրոն, որի վրա էլ այդ աշխատանքի իրականացման պարտականությունն է դրվում»,- մեկնաբանեց Գեղամ Մանուկյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ո՞րն է ՀՅԴ-ի տեսլականը հարցին Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Մեր բոլոր ժողովների տեսլականը միշտ ազատ, անկախ Հայաստանն է: Միացյալ հայրենիքում ազատ և անկախ պետություն և քաղաքացի ունենալն է»:

Նա նաև հավելեց, որ ժողովների ժամանակ մշակում են հինգ տարվա իրենց ռազմավարական ծրագիրը:

Գեղամ Մանուկյանը, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ՀՅԴ-ի արտերկրի կառույցներն ինչպե՞ս են գնահատում ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց պարտությունը: «ՀՅԴ-ի ամբողջ աշխարհի մեր ընկերների տեսակետներն ի վերջո ամփոփվելու են մեր ժողովի որոշումներում և գնահատականներում»,- ընդգծեց նա: