կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 15:53
Քաղաքական

Հայկական զինված ուժերի դուրսբերումը հանգեցրել է Զանգեզուրի միջանցքի լեգիտիմացման․ Արթուր Ղազինյան

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ինքնախոստովանական ցուցմունք տվեց․ նա խոստովանեց, որ կատարել է հանցանք հայկական պետականության դեմ, ինքնիշխանության դեմ գործողություն է կատարել։ Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Սյունիքում տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդումը հանցագործության մասին ներկայացված է եղել դեռևս անցած տարվա դեկտեմբերին, որում նշվել են բոլոր հանգամանքները, ՀՀ պետական սահմանի մասին օրենքի կարգավորումները, դրա ակնհայտ խախտումները, նշվել է, որ առկա է եղել գրավոր կամ բանավոր փոխըմբռնում, այլապես հնարավոր չէ որևէ կերպ բացատրել, թե ինչ դրդապատճառ է եղել, և որ իրավական ակտով է առաջնորդվել երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը հայկական զինված ուժերին նահանջի հրաման արձակելիս։ Նաև խոստովանեց որ ինքն է այդ հրամանը տվել։ Հայաստանում իրավակարգի  գոյության պարագայում այս մարդիկ շատ վաղուց պետք է գտնվեին մեկուսարանում»,- ասաց Ղազինյանը։

Պատգամավորը նշեց, որ հիասթափված է դատական համակարգից, քանի որ նրանք զբաղված են ՔՊ-ի պահպանմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։